Այց Կրակովի ագրարային համալսարան
Ապրիլի 26, 2019
Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Կրակովի մանկավարժական համալսարանում գտնվող ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատվիրակությունը այցելեց նաև Կրակովի ագրարային համալսարան՝ գիտության և կրթության ոլորտում համագործակցության ուղիներ նախանշելու նպատակով: Կրակովի ագրարային համալսարանի սննդի ռիսկերի գնահատման ամբիոնի օրինակով ուսումնասիրեցին գիտության և կրթության հաջողված սիներգիզմի ուղիները: Այցի ընթացքում ներկայացվեցին սննդի քիմիայի և քիմիական ռիսկերի գնահատման ոլորտում վերջին ձեռքբերումները: Ռիսկերի գնահատման ոլորտում հայկական փորձի ներկայացման համար համատեղ սեմինարի կազմակերպման պայմանավորվածություն ձեռք բերվեց: