ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան՝ «Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթության երրորդ մակարդակի կառուցվածքային զարգացում» ծրագրի մասնակից
Հունվարի 15, 2014ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան՝ ի դեմս ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և ՀՀ ԳԱԱ գիտական և տեխնոլոգիական ծրագրերի բաժնի, մասնակցում է ԵՄ Տեմպուս ֆինանսավորմամբ իրականացվող «Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթության երրորդ մակարդակի կառուցվածքային զարգացում» ծրագրին, որի մեկնարկային, ժողովը տեղի ունեցավ ս/թ հունվարի 13-14-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի հետբուհական կրթական համակարգը՝ այն համապատասխանեցնելով եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբունքներին:
Ծրագրի հիմնական վերջնարդյունքներն են՝
- Բուհերի կարողությունների զարգացում՝ որակյալ ասպիրանտական /դոկտորական/ կրթություն տրամադրելու նպատակով
- Որակյալ ասպիրանտական /դոկտորական/ կրթության նախադրյալների ստեղծում
- Ասպիրանտական /դոկտորական/ կրթության որակի չափանիշների և աստիճանաշնորհման չափանիշների ձևավորում
- Ասպիրանտական /դոկտորական/ 11 նոր ծրագրերի մշակում և գործարկում /11 պիլոտային նախագիծ/
- Գիտական աստիճանաշնորհման չափանիշների և կրթության որակի չափանիշների ընդունում
Ծրագրում ներգրավված են շուրջ 20 հայկական և եվրոպական առաջատար բուհեր և կրթական կազմակերպություններ:
VERITAS ծրագրի Եվրոպական և ՀՀ գործընկեր համալսարաններ՝
1. WUS – Ավստրիայի համաշխարհային համալսարանական ծառայություն-ավստրիական կոմիտե, Ավստրիա
2. UHMF – Հայդելբերգի համալսարան, Գերմանիա
3. KTH – Տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտ, Շվեդիա
4. BSU – Բաթ Սպա համալսարան, Մեծ Բրիտանիա
5. UdG – Ջիրոնայի համալսարան, Իսպանիա
6. ԵՊԲՀ – Երևանի պետական բժշկական համալսարան, համակարգող
7. ԵԳՊԱ – Երևանի գեղարվեստի ակադեմիա, Հայաստան
8. ԵՊՀ – Երևանի պետական համալսարան, Հայաստան
9. ԵՊԼՀ – Երևանի պետական լեզվաբանական համալսարան, Հայաստան
10. ԵՃՇՊՀ – Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, Հայաստան
11. ՀՊՏՀ – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստան
12. ԳՊՀ – Գավառի պետական համալսարան, Հայաստան
13. ՎՊՄԻ – Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ, Հայաստան
14. Հյուսիսային համալսարան, Հայաստան
15. ԳԱԱ – ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Հայաստան
16. ՊԿԱ – Պետական կառավարման ակադեմիա, Հայաստան
17. ՈԱԱԿ – Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ, Հայաստան
18. Կրթության որակ ՀԿ, Հայաստան
19. ԲՈՀ – Բարձրագույն որակավորման հանձնաժողով, Հայաստան
20. ՀՀ ԿԳՆ – Կրթության և գիտության նախարարություն, Հայաստան
Մեկնարկային ժողովին մասնակցեցին ծրագրում ներգրավված բոլոր գործընկեր հաստատությունների ներկայացուցիչները, ովքեր հակիրճ ներկայացրին իրենց կազմակերպությունները և ծրագրային ակնկալիքները, ինչպես նաև իրենց հնարավոր ներդրումները: Ելույթ ունեցան նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Ասպիրանտուրայի բաժնի պետ Կարինե Բեգոյանը՝ ներկայացնելով ՀՀ ԳԱԱ ասպիրանտական /դոկտորական/ կրթության համակարգը:
Երկօրյա հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի կառավարման խնդիրները, ինչպես նաև մանրամասն ներկայացվեց ծրագրի մեթոդաբանությունը և հերթական գործողությունները: