Գլխավոր էջ





Սեմինար և փոխըմբռնման հուշագիր

Օգոստոսի 27, 2019

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կենսաինֆորմատիկայի լաբորատորիայի և Գերմանիայի Պոտսդամի համալսարանի քիմիայի ինստիտուտի համագործակցությունը սկիզբ է առել դեռևս 2006 թ-ից: Նշված համագործակցության տարիների ընթացքում 9 համատեղ գիտական հոդված է տպագրվել միջազգային հեղինակավոր ամսագրերում:

Ս/թ օգոստոսի 26-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կենսաինֆորմատիկայի լաբորատորիայի ղեկավար, ֆիզմաթ. գիտ. դոկտոր Արմեն Պողոսյանի և Պոտսդամի համալսարանի քիմիայի ինստիտուտի կոլոիդային քիմիայի խմբի պրոֆ. Յոահիմ Կոտցի միջև ստորագրվեց գիտական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ամրապնդել և խթանել կրթության և գիտության ոլորտում համագործակցության հետագա զարգացումը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կենսաինֆորմատիկայի լաբորատորիայի և Պոտսդամի համալսարանի քիմիայի ինստիտուտի կոլոիդային քիմիայի ամբիոնի միջև:

Նույն օրը տեղի ունեցավ գիտական սեմինար՝ նվիրված կենսաինֆորմատիկայի խմբի և Պոտսդամի համալսարանի քիմիայի ինստիտուտի հետ համատեղ կատարված աշխատանքներին, որոնք ներառում են բարդ համակարգերի (կենսաբանական մոդելային թաղանթներ, մակերևութային ակտիվ նյութ/պոլիմերային խառնուրդներ, սպիտակուցներ և այլն) համակարգչային մոդելավորում, ծրագրային փաթեթների և տարատեսակ մոդուլների մշակում և այլն:

Սեմինարի վերջում երկու գիտական խմբերի միջև ստորագրվեց համաձայնագիր՝ հետագա համագործակցության վերաբերյալ:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կենսաինֆորմատիկայի լաբորատորիայի խմբի աշխատանքների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել https://www.isec.am/bioinformtics.html.