Գլխավոր էջ





Կենսաինֆորմատիկայի խումբ

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կենսաինֆորմատիկայի խումբը ստեղծվել է 2000թ.-ին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Արտաշեսի Շահինյանի կողմից և համարվում է համակարգչային ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության առաջատար գիտական օջախներից մեկը Հայաստանում: Խմբում ընդգրկված են 7 աշխատողներ, այդ թվում՝ երկու գիտությունների դոկտոր և 5 գիտությունների թեկնածուներ: 2000թ.-ից առ այսօր խմբի շրջանակներում պատրաստվել են 1 դոկտորական, 5 թեկնածուական, 17 դիպլոմային և մագիստրոսական թեզեր: Խմբի գիտական ղեկավարումը իրականացնում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆ. Արամ Արտաշեսի Շահինյանը:

Խմբի
գիտական գործունեության հիմնական ուղղություններն են.

  • Կենսաթաղանթների համակարգչային մոդելավորում և ուսումնասիրություններ Մոլեկուլային Դինամիկայի (ՄԴ) մեթոդով.
  • Բարդ, մոլեկուլային համակարգերի, այդ թվում՝ մակերեսային ակտի վ նյութերի և պոլիմերների լուծույթների համակարգչային մոդելավորում և ՄԴ ուսումնասիրություններ:
  • Մասնագիտացված ծրագրային փաթեթների մշակում:


     Մանրամասների համար այցելեք՝  http://bioinformatics.am/

 



ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կենսաինֆորմատիկայի գիտական լաբորատորիայի կանոնադրություն