Գլխավոր էջ





ԱՓՇԱՏԿ դասընթաց՝ օտարերկրյա որակավորումների և շարժունության արդյունքների ճանաչման վերաբերյալ

Դեկտեմբերի 26, 2020

Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը (ENIC Armenia), շարունակելով ավանդույթը, դեկտեմբերի 23-ին կազմակերպեց օտարերկրյա որակավորումների ճանաչման վերաբերյալ հերթական դասընթացը, որին նաև մասնակցում էին ԳԿՄԿ ուսումնական հարցերի գծով փոխնօրեն Երջանիկ Զարգարյանը և արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը:

Դասընթացն անդրադարձավ «Փախստականների որակավորումների ճանաչում. քաղաքականություն և պրակտիկա» թեմային, ինչպես նաև ներկայացվեց «ՀՀ բուհերի կողմից իրականացվող օտարերկրյա որակավորումների և կարճաժամկետ ուսուցման/կրեդիտային շարժունության ճանաչում» հետազոտության արդյունքները:

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կատարված եզրակացություններն ու առաջարկությունները նպատակ ունեն խթանել ՀՀ-ում ինստիտուցիոնալ ճանաչման գործընթացը, և այն համահունչ դարձնել Լիսաբոնի ճանաչման կոնվենցիային: Ուսումնասիրության նպատակով մշակվել և էլեկտրոնային տարբերակով ՀՀ 47 բուհերի է ուղարկվել 9 հարցից բաղկացած հարցաշար: Պատասխանները ստացվել են ընդամենը 19 բուհերից: Վերլուծությունը հիմնված է պատասխանների վրա: