«ԳԿՄԿ գիտական միջավայրը նպաստում է երիտասարդ գիտնականների հաջողություններին», - ԳԿՄԿ շրջանավարտ Կարլեն Ոսկանյան
Հուլիսի 14, 2023Կարլեն Ոսկանյանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հոգեբանության ամբիոնի մեր շրջանավարտն է, այսօր արդեն՝ ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնի դասախոս: Մեզ հետ զրույցում Կարլենը պատմեց ստացած կրթության, ԳԿՄԿ ընձեռած հնարավորությունների և մասնագիտության ընտրության մասին:
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում ստացած կրթությունը առանցքային նշանակություն ունի իմ կյանքում:
Կենտրոնում հարուստ գիտելիքներ եմ ձեռք բերել հոգեբանության ոլորտի վերաբերյալ, ստացածս կրթությունը նպաստել է իմ ընդհանուր զարգացվածության մակարդակի բարձրացմանն ու գիտական աշխատանք իրականացնելու հմտությունների ձևավորմանը:
Դեռ դպրոցական տարիներից հետաքրքրվել եմ հոգեբանության ոլորտով:
Իմ կարծիքով՝ հոգեբանությունը ճշգրիտ գիտություն է, հետևաբար, այստեղ հնարավոր է կիրառել նաև մաթեմատիկական ճշգրիտ մեթոդներ: Այդ իսկ պատճառով որոշեցի իմ տնտեսամաթեմատիկական մասնագիտությունը շաղկապել հոգեբանության հետ և իրականացնել առավել ճշգրիտ հոգեբանական հետազոտություններ: Ընտրեցի ԳԿՄԿ-ն, որովհետև վստահ էի, որ այն կապահովի ժամանակակից և պահանջված գիտելիքներով:
ԳԿՄԿ գիտական միջավայրը նպաստում է երիտասարդ գիտնականների հաջողություններին:
ԳԿՄԿ-ում սովորելու տարիներն ինձ համար հիշարժան են, քանի որ այստեղ ձեռք բերած մասնագիտական գիտելիքները նպաստել են հետագայում իմ կողմից գիտական հետազոտությունների արդյունավետ իրականացմանը:
Իսկ վերջում ԳԿՄԿ մագիստրանտներին խորհուրդ կտամ ժամանակն արդյունավետ օգտագործել, շարունակաբար կատարելագործել ձեռք բերած գիտելիքները, ինչպես նաև կատարել ինքնուրույն գիտահետազոտական աշխատանքներ՝ հաշվի առնելով, որ ինքնակրթությունն անձնային և մասնագիտական աճի հիմնական պայմաններից մեկն է:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին