Գլխավոր էջ





MENVIPRO ծրագրի երկրորդ օրը՝ նվիրված ԱՀՏ-ին և խորացված հեռազննմանը

Հուլիսի 25, 2019

Մարտին Լյութերի համալսարանի Երկրագիտության գիտությունների և աշխարհագրության ինստիտուտում MENVIPRO ծրագրի հերթական հանդիպման երկրորդ օրը Մաքս Հորոլդը ներկայացրեց լանդշաֆտի վերլուծության բազմասենսորային, բազմամասշտաբային և դինամիկ մոտեցումը, ինչպես օրինակ՝ LULC (հողօգտագործման), բուսականության, երկրամորֆոլոգիայի, հողերի և լանդշաֆտի ընտրված օրինակների վիզուալիզացիան և վերլուծությունը:

Այնուհետև, դոկտոր Մայքլ Դենքը ներկայացրեց խորացված հեռազննման դասընթացը՝ ներառյալ դասընթացի նպատակները, ուսանողների պատրաստումը աշխատաշուկայի կարիքների համար և թեմատիկ նյութերը: Դոկտոր Մայք Թոյչերը ներկայացրեց հեռազննման տվալների ծավալադիտական դիտումը Ուզբեկիստանի Անգրեն քաղաքի օրինակով, արբանյակային նկարների սպեկտրոսկոպիկ դիտումը ArcPro ծրագրի կիրառմամբ, QGIS ծրագրի պոտենցիալի ցուցադրումը եռաչափ տվյալների բազաների դիտարկման համար QGISThreeJS ծրագրի օգնությամբ, որտեղ որպես օրինակ ներկայացված էր Քենիայում գտնվող Էլգոն սարը:

Օրվա երկրորդ կեսին մասնակիցները ուղևորվեցին Բրոշվից, որտեղ տեղի թիմը դաշտային պայմաններում ցուցադրեց թեստավորման տեղամասի դիտարկման հմտությունները՝ ներառյալ դաշտային պայմաններում սարքավորումների օգտագործումը: