Գլխավոր էջ





Հեռավար կրթության զարգացման վերջին միտումները՝ ներկայացում ՀԱՀ-ում

Ապրիլի 25, 2017

Ս.թ. ապրիլի 14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում հավաքվել էին Հայաստանում հեռավար կրթության ոլորտում առաջատար կազմակերպությունները՝ քննարկելու Հայաստանում հեռավար կրթության զարգացման վերջին միտումները և առկա խնդիրները: Քննարկման մասնակիցներն էին Հայկական վիրտուալ համալսարանի, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, «ԱՄՆ խաղաղության կորպուս/Հայաստան» կազմակերպության և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի, ինչպես նաև «Dasaran» առցանց հարթակի ներկայացուցիչները, որոնք ներկայացրեցին հեռավար կրթության ոլորտում իրենց կողմից կատարված աշխատանքները և հեռավար կրթության կազմակերպման ընթացքում ծագող խնդիրներն ու հաղթահարման ուղիները, իսկ այնուհետև պատասխանեցին մասնակիցների հարցերին: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կողմից իրականացված «Հեռավար լրացուցիչ կրթություն» ծրագրի արդյունքները, ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներն ու հաղթահարման ուղիները, ինչպես նաև ՀՀ պետական կառավարման հետ համատեղ իրականացվող «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ծրագիրը: Ներկայացումերից հետո բանախոսները և մասնակիցները քննարկեցին Հայաստանում հեռավար կրթության զարգացման հեռանկարները: