ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնն ընդլայնում է միջազգային կապերը
Օգոստոսի 30, 2018
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնը ընդլայնում է իր միջազգային համագործակցության շրջանակները՝ կնքելով գիտական և կրթական համագործակցության համաձայնագիր Լեհաստանի Կրակովի մանկավարժական համալսարանի աշխարհագրության և կենսաբանության ֆակուլտետի հետ: Արդեն իսկ 2018-2019 ուստարում նախատեսվում է «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի դասախոսների և ուսանողների փոխանակում: