Գլխավոր էջ





Մասնագիտական կրթական ծրագրերի բարելավումը՝ որակի կարևոր չափանիշ

Հոկտեմբերի 8, 2019

Սույն թվականի հոկտեմբերի 2-4-ը ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի վարչական անձնակազմից ԳԿՄԿ որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը, ԳԿՄԿ ուսումնական մասի պետ Երջանիկ Զարգարյանը, «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը և նույն ամբիոնի վարիչի տեղակալ Նարինե Մանուկյանը մասնակցեցին վերապատրաստման դասընթացի ՀՀ որակի ապահովման ազգային կենտրոնում:

Եռօրյա դասընթացի շրջանակներում քննարկվեցին մասնագիտական կրթական ծրագրերի ուժեղ և թույլ կողմերը, որակի ապահովման մեխանիզմները, անդրադարձ կկատարվեց առարկայական ծրագրերի պլանավորմանը և ուսանողի առաջընթացի ճանապարհային քարտեզին, կարևորվեց կրթական վերջնարդյունքների հստակ սահամնումը ինչպես առանձին դասընթացների, այնպես էլ ողջ կրթական ծրագրի համատեքստում։

Դասընթացը վարում էին ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և շահակիցների հետ կապերի պատասխանատու Լիլիթ Զաքարյանը:

Նարինե Վարդանյանի խոսքով` սովորելով մենք սովորեցնում ենք, ձեռք բերված փորձի փոխանցմամբ փորձելու ենք բարելավել ինչպես առարկայական նկարագրերը, այնպես էլ ՄԿԾ-ները, ինչը իր հերթին կնպաստի կրթության որակի ներքին համակարգը զարգացմանն ու բարելավմանը: