Գլխավոր էջ





Էրազմուս+՝ հասակագրելով Հայաստանը միկրոբրածոների միջոցով

Մարտի 16, 2022

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ԳԿՄԿ երկրաբանություն ամբիոնի երկրորդ կուրսի ուսանող Լիլիթ Սարգսյանը, բարեհաջող ավարտելով ուսումնառության առաջին կիսամյակը Լիլի համալսարանում /Ֆրանսիա/, այժմ հնէաբանության լաբարատորիայում իրականացնում է մագիստրոսական թեզի հետազոտական հատվածը՝ կատարելով միկրոբրածոնների հետ կապված լաբորատոր աշխատանքներ։ Ինչպես նշում է Լիլիթը, Եվրոպայում ոչ միայն առօրյա, այլ նաև գիտական կյանքն է ավելի հեշտ կազմակերպել։

Եթե, օրինակ, Հայաստանում նմուշների մանրադիտակային կամ սպեկտրոսկոպային հետազոտություններ  իրականացնելը տեխնիկապես բարդ խնդիր է, ապա Լիլի համալսարանում շաբաթներ պահանջող աշխատանքը հնարավոր է իրականացնել ժամերի ընթացքում։

Մագիստրոսի մագիստրոսական թեզի նպատակն է միկրոբրածոների օգնությամբ տարածքում իրականացնել հասակագրում, որի համար, առաջին հերթին, անհրաժեշտ է բինոկուլյարի և մանրադիտակի օգնությամբ նմուշներից առանձնացնել չափավոր կամ լավ պահպանված միկրոբրածոները (նկար 1, 2),  ապա տեղափոխել հատուկ ստաբի վրա (նկար 3), 3-րդ քայլին ստաբը դրվում է սկանավորող էլեկտրոնային մանրադիտակում (նկար 4), որի արդյունքում ձեռք ենք բերում մանրադիտակային նկարները (նկար 5)։

Այս նկարների միջոցով կատարվում է ռադիոլարիաների տաքսոնոմիական նույնականացում՝ ըստ արտաքին տեսքի, կմախքի, արտաքին զարդարանքի, չափերի և այլն։ Նույնականացման արդյունքում հնարավոր է դառնում հասկանալ միկրոբրածոնները քանի միլիոն տարի առաջ են գոյություն ունեցել Հայաստանում, ինչն էլ հիմք է  հանդիսանում տվյալ տարածքի կամ կտրվածքի հասակագրման համար։