Գլխավոր էջ





MENVIPRO ծրագրի ուսումնական այցը Մարտին Լյութերի համալսարանում

Հուլիսի 23, 2019

Այս օրերին Մարտին Լյութերի համալսարանի Երկրաբանական գիտությունների և աշխարհագրության ինստիտուտում ընթանում է MENVIPRO ծրագրի հերթական հանդիպումը: Տեղի համակարգող դոկտոր, պրոֆեսոր Կոռնելիա Գլեսսերը ներկայացրեց Երկրաբանական գիտությունների և աշխարհագրության ինստիտուտը, իսկ MENVIPRO ծրագրի համակարգող դոկտոր պրոֆեսոր Նիկոլո Մերենդինոն ներկայացրեց MENVIPRO ծրագրի ընթացիկ գործողությունները:

Գերմանական թիմի անդամ Մաքս Հորոլդը ներկայացրեց իրենց աշխատանքային խումբը և խմբի գործունեությունը, այնուհետև հակիրճ ներկայացրեց ինստիտուտում առկա մագիստրոսական և բակալավրիական կրթական ծրագրերը:

Այնուհետև, դոկտոր Կոռնելիա Գլեսսերը ներկայացրեց աշխարհատեղեկատվական համակարգերին և հեռահար զննմանն առնչվող դասընթացների կառուցվածքը, մոդուլների կազմակերպման առանձնահատկություններն ու մանրամասները, ինչպես նաև դասավանդման գործընթացը:

Առաջին օրվա հանդիպման երկրորդ կեսին, Մայք Թոյչերը ներկայացրեց ILIAS բաց մատչելիության ուսումնառության կառավարման համակարգը՝ որպես ուսանողների և դասընթացների կառավարման ծրագրային փաթեթ, որը կիրառվում է նյութերի տրամադրման, էլեկտրոնային ուսուցման նյութերի համար, մասնավորապես ցուցադրվեց Geomatik մոդուլը և թե ինչպես ստեղծել/խմբագրել/ կառավարել բովանդակություն ինքնաստուգիչ հարցերի և ուսումնառության առաջընթացը ցույց տվող հաշվետվությունների միջոցով: