ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ որակի ապահովման բաժին
Փետրվարի 28, 2020Սույն թվականի փետրվարի 26-ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթակն միջազգային կենտրոնի Որակի ապահովման բաժնի նախաձեռնությամբ հրավիրվել էր Որակի ապահովման մշտական հանձնաժողովի նիստ: Թեման բարելավման պլանի ընթացքի քննարկումն էր: Նիստի մասնակցիցները վերանայեցին անկատար մնացած գործողությունները և նշանակեցին կատարման նոր ժամկետներ Բարելավման պլանով նախատեսված յուրաքանչյուր չափորոշիչի համար։
Նիստի ընթացքում վերանայվեց և վերափոխվեց նաև դասախոսի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակով)։
Հանձնաժողովի նախագահ Ն. Վարդանյանը ներկայացրեց և քննարկման դրեց նաև Որակի ապահովման բաժնի կողմից իրականացված կառավարման և վարչարարության արդյունավետության գնահատմանն ուղղված հետազոտության արդյուքների վերլուծությունը, որի տվյալների վրա հիմնվելով նիստի ընթացքում որոշվեց քայլեր կատարել պրոֆեսորադասախոսական աձնակազմի տեղեկացվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ։