Գլխավոր էջ





Փորձի փոխանակում եվ առաջավոր փորձի ուսումնասիրություն՝ Պրահայի Կարլովի համալսարանում

Հունիսի 30, 2014

«Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի «Որակի ապահովման ազգային համակարգի ստեղծում և ամրապնդում» ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենրոնի չորս աշխատակիցներ՝ ՈԱ բաժնի ղեկավար Նարինե Վարդանյանը, ՈԱ բաժնի մասնագետ Գոհար Գրիգորյանը, ՏՏ բաժնի ղեկավար Արմեն Սարգսյանը և «Իրավագիտություն» ամբիոնի վարիչ Սիմոն Բաբայանը՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ա. Սարգսյանի ղեկավարությամբ ս/թ հունիսի 20-27-ը մեկնեցին Պրահա՝ Կարլովի համալսարան՝ փորձի փոխանակման նպատակով: 5-օրյա հագեցած և ինտերակտիվ հանդիպումների ընթացքում երկու բուհերի ներկայացուցիչները քննարկեցին բազմաթիվ հարցեր, անդրադարձան մի շարք խնդիրների, որոնք հիմնականում առկա են ինչպես ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում, այնպես էլ Կարլովի համալսարանում: Մասնավորապես անդրադարձ եղավ բուհերում Բոլոնիայի գործընթացի իրականացմանը , որակի ապահովման առկա խնդիրներին ու լուծման մեթոդներին, ուսանողների կողմից կրթական ծրագրերի գնահատման մեխանիզմներին, ուսանողների շարժունակության ապահովման, հարատև կրթական ծրագրերի մշակմանը վերաբերող խնդիրներին, երկու բուհերում գործող տեղեկատվական էլեկտրոնային կառավարման համակարգի գործունեության որակին և զարգացման հեռանկարներին, կրթական ծրագրերի և որակավորումների ազգային շրջանակի համապատասխանելիության հարցերին, ինչպես նաև երկու երկրների կրթական համակարգերի օրենսդրական դաշտին առնչվող հարցերին: 
Ս/թ հուլիսի 24-ին կայացավ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատվիրակության և Կարլովի համալսարանի պրոռեկտոր Ստանիսլավ Ստեչի հանդիպումը, որտեղ երկու բուհերի ղեկավարները խոսեցին ապագա համագործակցության հեռանկարների մասին: ԳԿՄԿ պատվիրակությունը հյուընկալվեց նաև Կարլովի համալսարանի ռազմավարական ծրագրերի իրականացման բաժնում, որի կազմի մեջ էր մտնում բուհի կրթության որակի ապահովման ստորաբաժանումը: Գործնական աշխատանքների ժամանակ փաստաթղթերի հիման վրա կոնկրետ օրինակներով համադրվեցին և քննարկվեցին որակի ապահովման ներբուհական համակարգի զարգացման մեխանիզմները, մասնավորապես՝ որակի ապահովմանն ուղղված երկու բուհերում իրականացվող գործընթացները: Համաձայնություն ձեռք բերվեց հետագայում ևս նյութերի և փորձի փոխանակման նպատակով նմանատիպ հանդիպումները դարձնել հաճախակի ինչպես Երևանում, այնպես էլ Պրահայում: