Եկամտահարկի վերադարձ «Ձկնային տնտեսություն» ՄԿԾ-ի դեպքում
Ապրիլի 20, 2023ՀՀ կառավարության 2023 թ. ապրիլի 13-ի N 544-Ն որոշման համաձայն՝ «Ձկնային տնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագիրը ներառվել է կրթական այն ծրագրերի ցանկում, որոնցից որևէ մեկով ՀՀ հավատարմագրված բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատություններում առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը վերադարձվում է:
Կարգավորման նպատակն է խթանել սովորողների ուսուցումը՝ հաշվի առնելով աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող, պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով աշխատատեղերը համալրելու պահանջը, որոնք թափուր են մնում համապատասխան կրթության և գիտելիքի բացակայության պատճառով:
2024-2025 ուսումնական տարում «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. Կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ մեկնարկում է համատեղ մագիստրոսական ծրագիր «Ձկնային տնտեսություն» մասնագիտությամբ, որտեղ ուսումնառողները կօգտվեն այս առավելությունից:
Մանրամասն մասնագիտությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=176613…