Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ
Մարտի 9, 2022Գիտական համայնքի իրազեկվածությունը, անվտանգությունը և պաշտպանվածությունը մշտապես եղել և մնում են ժամանակի կարևորագույն մարտահրավերներ։ Ներկայիս օրենսդրական ակտերի բազմազանության մեջ դժվար է գտնել իրապես անհրաժեշտը, առավել ևս, երբ խոսքը միջազգային իրավական ակտերի, զգայուն հետազոտությունների, մտավոր սեփականության մասին է։
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ համատեղ, ՄԳՏԿ միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողների, հետազոտողների, գիտնականների և դասախոսների համար կազմակերպում է իրազեկման բարձրացման դասընթաց հետևյալ թեմաներով.
- Զգայուն ապրանքների, տեխնոլոգիաների և տեղեկության, ներառյալ երկակի օգտագործման ապրանքների և տեխնոլոգիաների, հասկացությունը, էությունը և նշանակությունը գիտական հանրության համար,
- Ինչպե՞ս կարող է զգայուն ապրանքների, տեխնոլոգիաների և տեղեկության ոչ նպատակային օգտագործումը վտանգավոր և ապակայունացնող լինել զանգվածային ոչնչացման զենքի ոլորտում,
- Սպառնալիքները և ռիսկերը գիտական հանրության, համալսարանների և հետազոտական ինստիտուտների համար,
- Ինչու՞ է գիտական հանրությանն անհրաժեշտ այս գիտելիքը. գործնական օրինականների քննարկում,
- Ինչպե՞ս և ինչու՞ է միջազգային հանրությունը ձգտում կանխել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը,
- Արտահանման վերահսկման միջազգային ռեժիմները,
- ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևը,
- Միջուկային, քիմիական, կենսաբանական և այլ ԶՈԶ օգտագործումը արգելող միջազգային համաձայնագրերը/ կազմակերպությունները,
- Երկակի նշանակության ապրանքների վերահսկման գլոբալ համակարգի ամրապնդմանն ուղղված ջանքները միջազգային /ԵՄ, ԱՄՆ/ և ազգային մակարդով /ՀՀ/,
- ԵԱՏՄ միջավայրում արտահանման վերահսկման խնդիրները, ՌԴ փորձառությունը,
- ՀՀ հանձնառությունները, օրենսդրական դաշտը, իրագործած աշխատանքները, միջազգային համագործակցությունը և կուտակած փորձը։
Դասընթացը կօգնի տարբերակել զգայուն տեխնոլոգիաներին և ոչ նյութական ապրանքներին վերաբերող հետազոտությունների հետ կապված ռիսկերը, ծանոթանալ միջազգային փորձին, նմանատիպ հետազոտությունների անհրաժեշտությանը, գիտական հանրության, համալսարանների և հետազոտական ինստիտուտների առջև ծառացած սպառնալիքներին և ռիսկերին, առաջատար բուհերի վեթթինգ համակարգերին և այլ հետաքրքիր թեմաների։ Դասընթացը հնարավորություն կտա ծանոթանալ ազդեցության գործակից ունեցող գիտական ամսագրերում տպագրության հնարավորություններին, կտա նոր գիտելիքներ, անթիվ-անհամար գրականություն և անհրաժեշտ նյութեր:
Դասընթացի անցկացման ձևաչափն առցանց է, տևողությունը՝ չորս ակադեմիական ժամ։ Դասընթացը հաջողությամբ անցած մասնակիցներին կտրվի մասնակցության հավաստագիր։
Մասնակցությունն անվճար է, անհրաժեշտ է նախապես գրանցվել:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ աշխատակիցների և դասախոսների համար նախատեսված դասընթացին գրանցվելու համար մինչև ս.թ. մարտի 31-ը անցե՛ք կից հղումով. https://forms.gle/AxEEAqPU2jMYCWNu8
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողների համար նախատեսված դասընթացին գրանցվելու համար մինչև ս.թ. մարտի 31-ը անցե՛ք կից հղումով. https://forms.gle/W11Yc9Lx1bJ6e5xk7
Դասընթացավարները ոլորտի առաջատար մասնագետներ են: Ստորև ներկայացնում ենք դասընթացավարների տվյալները.
1. Պատվական Ոսկանյան՝ ք.գ.թ., երկակի նշանակության, զգայուն ապրանքների հետազոտությունների ոլորտում մի շարք ծրագրերի ղեկավար,ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի փոխտնօրեն, Ռազմական և երկակի օգտագործման առարկաների և տեխնոլոգիաների հավաստագրման մարմնի ղեկավար,
2. Արսեն Առաքելյան՝ պ.գ.թ., Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության գլոբալ անվտանգության և արտահանման վերահսկման բաժնի պետ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձևով ՀՀ ազգային ներկայացուցիչ,
3. Էմիլյա Տիտանյան՝ ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի իրավաբանական բաժնի պետ, Ռազմական և երկակի օգտագործման իրերի և տեխնոլոգիաների հավաստագրման մարմնի իրավախորհրդատու, Բելգիայի թագավորության Լիեժի համալսարանի ասպիրանտ (հետազոտության ոլորտը՝ երկակի նշանակության առանձնահատկությունները, շրջանառության վերահսկողությունը)։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական քարտուղար Մերի Սարգսյանին՝ (+374 10) 568183 (1-80) հեռախոսահամարով կամ ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի իրավաբանական բաժնի պետ Էմիլյա Տիտանյանին՝ (+374 95) 132606 հեռախոսահամարով կամ գրել emilia.titanyan@mail.ru էլ.փոստի հասցեով: