Էրազմուս+ փոխանակման ծրագրի մրցույթ
Մայիսի 6, 2024Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Լեզվաբանության ամբիոնի «Ընդհանուր և հայ լեզվաբանություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները կարող են 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակը ուսանել Իսպանիայի Մադրիդի Կոմլուտենսե համալսարանում:
Մասնակցության համար անհրաժեշտ է՝
1. տիրապետել իսպաներեն լեզվին՝ լեզուների իմացության եվրոպական շրջանակի B2 մակարդակին համապատասխան
2. ներկայացնել ինքնակենսագրություն իսպաներեն լեզվով
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ մայիսի 12-ը ներառյալ PDF ձևաչափով /որպես մեկ pdf փաստաթուղթ/ ուղարկել ստորև պահանջվող փաստաթղթերը հետևյալ էլ. հասցեներին՝ ella.papikyan@isec.am և meri.sargsyan@isec.am: Վերնագրում նշել՝ "Erasmus+ 2024 Master mobility application".
Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝
- ինքնակենսագրական իսպաներեն լեզվով Europass CV ձևաչափով (ձևաչափը տես` https://europass.cedefop.europa.eu/)
- մոտիվացիոն նամակ իսպաներեն լեզվով
- առաջադիմության տեղեկանք
- անձնագրի պատճեն
Գնահատման չափանիշներն են՝
- միջանկյալ քննությունների արդյունքներ
- իսպաներեն լեզվի իմացություն (B2)
- բակալավրի ՄՈԳ
Ուսուցման լեզուն՝ իսպաներեն: Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի վեբկայք՝ https://www.ucm.es/english/incoming-mobility
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98