Գլխավոր էջ





29 Մայ

Մագիստրոսի Էրազմուս + փոխանակման ծրագիր

Մայիսի 29, 2024

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Բուլղարիայի Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Վելիկո Տիռնովոյի համալսարանի միջև կնքված միջբուհական համաձայնագրի համաձայն՝ հայտարարվում է շարժունության մրցույթ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի «Գործարար վարչարարություն», «Կառավարում», «Տուրիզմի կառավարում», ինչպես նաև Համակարգչագիտության և ինքնավար համակարգերի ամբիոնի «Տեղեկատվական համակարգերի մշակում» մասնագիտությունների ուսանողների համար 2024-2025 ուստարվա 1 կիսամյակը ուսանելու Բուլղարիայի Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Վելիկո Տիռնովոյի համալսարանում:

Շարժունության ծրագրին մասնակցող ուսանողներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ և ճանապարհածախսի փոխհատուցում:

Ուսուցման լեզուներն են անգլերենը և ռուսերենը:

Փոխանակման ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է՝

  • Լինել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Գործարար վարչարարություն», «Կառավարում», «Տուրիզմի կառավարում» և «Համակարգչագիտություն և ինքնավար համակարգեր» մասնագիտությունների երկրորդ կուրսի ուսանող,
  • Տիրապետել անգլերեն և ռուսերեն լեզուներին՝ լեզուների իմացության եվրոպական շրջանակի B1/B2 մակարդակին համապատասխան:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հունիսի 7-ը ներառյալ՝ ella.papikyan@isec.am և nana.manukyan@isec.am էլեկտրոնային հասցեներին անգլերեն լեզվով, որպես մեկ PDF փաստաթուղթ, ուղարկել հետևյալ փաստաթղթերը ՝

1. անձնագրի պատճեն,

2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,

3. մոտիվացիոն նամակ (motivation letter) անգլերեն լեզվով,

4. ակադեմիական տեղեկագիր,

5. անգլերեն լեզվի իմացությունը հաստատող վկայական:

Փաստաթղթային փուլը հաղթահարած մասնակիցների հետ կանցկացվի բանավոր հարցազրույց անգլերեն և ռուսերեն լեզուներով:


Բուլղարիայի Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Վելիկո Տիռնովոյի վեբկայք՝ https://www.uni-vt.bg/eng/

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն՝ արտաքին կապերի բաժին (ԳԿՄԿ կենտրոնական մասնաշենք, 7-րդ հարկ)։

Հեռ․՝ (+374 60) 62-35-98

Էլ. հասցե՝ ella.papikyan@isec.am; nana.manukyan@isec.am: