2 Հնս
Օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն (2023-2024 ուսումնական տարի)
Հունիսի 2, 2023Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները փաստաթղթերն առցանց պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն հետևյալ ժամկետներում՝
- վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար.
2023 թվականի հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ, - վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանելու համար.
2023 թվականի հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ, - վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ուսանելու համար.
2023 թվականի հունիսի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ,
Փաստաթղթերն առցանց ԿԳՄՍ նախարարություն ներկայացվում են`
- դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից
- բարձրագույն ուսումնական հաստատության կողմից,
- օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով.
Մանրամասները այստեղ: