Մագիստրոսի և ասպիրանտի էրասմուս+ փոխանակման ծրագրի մրցույթ Թրոմսյոյի համալսարան (Նորվեգիա)
Հոկտեմբերի 1, 2024ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ), Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Թրոմսյոյի համալսարանի (Նորվեգիայի արկտիկական համալսարան) միջև իրականացվող Erasmus+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Թախտաջյանի անվան և ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտների մագիստրոսների, ասպիրանտների և հայցորդների համար:
Փոխանակման ծրագրի արդյունքում մասնակիցները կտիրապետեն հետազոտական լաբորատորիաներում աշխատելու գործիքակազմին և մեթոդներին:
Ուսանողների շարժունության ծրագիր մոլեկուլային կենսաբանություն /կենսատեխնոլոգիա /բույսերի կենսաբանություն դասաընթացներին մասնակցելու համար |
|
Կոնտակտային տվյալներ |
Prof. Dr. Laura Jaakola, UiT/NIBIO Dr. Anna Avetisyan, ANAU |
Ընդունող համալսարան |
UiT Թրոմսյոյի համալսարան |
Երկիր |
Նորվեգիա, Թրոմսյո |
Դասընթացի տևողություն |
2-3 ամիս (փետրվար–մայիս, 2025) |
Ծրագրի նկարագրությունը և հիմնական գործողությունները
|
Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է PDF ձևաչափով ուղարկել ստորև պահանջվող փաստաթղթերը հետևյալ էլ. հասցեներին ella.papikyan@isec.am և avetisyananna@yahoo.com ՝ վերնագրում նշելով "Erasmus+ 2025 mobility application".
- Ուղեկցող նամակ (Cover letter), որտեղ նշել համապատասխան դասընթացները և փորձը, և հաստատված փաստաթղթերի ցուցակը
- Մոտիվացիոն նամակ
- Ինքնակենսագրություն (CV)
- Անձնագրի պատճե
- Առաջադիմության տեղեկանք
- Երկու երաշխավորագիր-նամակներ (նշել երաշխավորի մասին ամբողջական տեղեկատվություն և կոնտակտային տվյալներ)
- Տեղեկանք մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի բաժնից
- Անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (առկայության դեպքում)
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է մինչև ս.թ. հոկտեմբերի 10-ը ներառյալ, 2024թ:
Խնդրում ենք հաշվի առնել, որ թերի կազմված փաստաթղթերը չեն դիտարկվի:
Որպես ընտրության վերջնական փուլ՝ թեկնածուները կանցնեն առցանց հարցազրույց:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք ուղղել նամակ հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ ella.papikyan@isec.am և avetisyananna@yahoo.com: