Հայտարարություն
Մայիսի 26, 2021ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է 2021-2022 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելություն` առկա ուսուցմամբ,
անվճար հիմունքով հետևյալ մասնագիտություններով`
Մաթեմատիկայի ինստիտուտ - Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն
Մեխանիկայի ինստիտուտ - Տեսական մեխանիկա
Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ - Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում
- Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ
Բյուրականի աստղադիտարան - Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն
Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ - Երկրաֆիզիկա, օգտակար հանածոների որոնման մեթոդներ
Երկրաբանական գիտությունների ինստիտուտ – Ընդհանուր երկրաբանություն
Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ - Լազերային ֆիզիկա,
- Կոնդենսացված վիճակի ֆիզիկա
Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ- Կոնդենսացված վիճակի ֆիզիկա
- Ակուստիկա
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ– Ռադիոֆիզիկա
- Կիսահաղորդիչների ֆիզիկա
Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ - Անօրգանական քիմիա
Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ- Միկրոբիոլոգիա, կենսատեխնոլոգիա
«Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ - Միկրոբիոլոգիա, կենսատեխնոլոգիա
Ֆիզիոլոգիայի ինստիտուտ -Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն - Կենդանաբանություն, մակաբուծաբանություն, էկոլոգիա
Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն - Երկրաբնապահպանություն
Պատմության ինստիտուտ - Հայոց պատմություն
- Համաշխարհային պատմություն
Արևելագիտության ինստիտուտ - Համաշխարհային պատմություն
Հնագիտության և ազգագրության ինստիտուտ – Հնագիտություն,
- Ազգագրություն (ազգաբանություն)
Գրականության ինստիտուտ – Հայ դասական գրականություն
Լեզվի ինստիտուտ - Հայոց լեզու
Արվեստի ինստիտուտ – Երաժշտական արվեստ
Տնտեսագիտության ինստիտուտ - Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում
-Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում
Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ - Փիլիսոփայություն
- Հանրային իրավունք
Գիտակրթական միջազգային կենտրոն – Կենսաֆիզիկա. կենսաինֆորմատիկա
Վճարովի հիմունքով հետևյալ մասնագիտություններով՝
Գիտակրթական միջազգային կենտրոն - Սոցիալական հոգեբանություն
- Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում
Արվեստի ինստիտուտ – Թատերական արվեստջ, կերպարվեստ, հեռուստատեսություն
Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ - Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, պետական և իրավական ուսմունքների պատմություն
Դիմումներն ընդունվում են ս.թ.մայիսի 31-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ (ժ.10.00-15.00) Մ.Բաղրամյան 24դ, 10-րդ հարկ, ասպիրանտուրայի բաժին):
Ընդունելության քննությունը մասնագիտական առարկայից անցկացվելու է հուլիսի 2 -ից
հուլիսի 6-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել` Երևան, Մարշալ Բաղրամյան 24դ, 10-րդ հարկ,
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն (ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարանի մասնաշենք)
Հեռախոս` 060-62-36-01: