Գլխավոր էջ





9 Սեպ

Կրթության նորարարության 9-րդ մրցույթի հայտերի ընդունումը մեկնարկել է սեպտեմբերի 9-ին, ժամը 9:00-ին

Սեպտեմբերի 9, 2022

Մրցույթի գլխավոր կազմակերպիչն է ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը: Ինչպես և անցյալ տարի, կրթության նորարարության մրցույթը (ԿՆՄ) կազմակերպվում է միջազգային մակարդակով: Բացի ՌԴ անվանակարգից, տեղի կունենա «ԿՆՄ-Ղազախստան», ինչպես նաև առաջին անգամ նախաձեռնած «ԿՆՄ-Հայաստան» և «ԿՆՄ-Վրաստան» անվանակարգերի ներքո։

Բացարձակ հաղթողը կստանա կրթական դրամաշնորհ, իսկ անվանակարգերում հաղթողները ՝ մրցանակներ գործընկերներից։

ԿՆՄ-ի գաղափարը ներդրվել է 2014թ.-ին ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի կողմից և այսօր անցկացվում է համալսարանի «Կրթության նորարարությունների միջազգային մրցույթի իրականացման միջոցով կրթական նորարարությունների տարածումը 2022-2024 թվականներում» ռազմավարական նախագծի շրջանակներում: Անհատական նորարարական նախագծերը (grassroots innovation), որոնք բացահայտվում են մրցույթի ընթացքում, նախագծի ճանապարհային քարտեզում դիտարկվում են որպես լրացուցիչ ներուժ կրթության արդիականացման և փոխակերպման համար:

Մրցույթի հիմնական խնդիրն է գտնել հեռանկարային նախագծեր, որոնք մշակվել են անհատապես կամ մինչև 6 հոգուց բաղկացած թիմերի կողմից, բացահայտել լավագույնները և դրանք կյանքի կոչել:

Նախագծերը կարող են ուղղված լինել կրթության տարբեր մակարդակներին և գտնվել տարբեր փուլերում ՝ գաղափարից մինչև աշխատող բիզնես։

Մասնակիցներն են՝ բուհերի ուսուցիչներ և դասախոսներ, վարչական աշխատողներ, ուսանողներ և դպրոցականներ, նրանց ծնողներ, բիզնեսի ներկայացուցիչներ, այդ թվում՝ գործարարներ և այլք:

2014-2021 թվականներին կրթության նորարարության մրցույթին ներկայացվել է 4682 հայտ 21 երկրից և 157 քաղաքներից։

Մասնավորապես, անցյալ տարի ստացվել է 518 հայտ, այդ թվում ՝ 27-ը Ղազախստանից, հաղթող են ճանաչվել երկու նախագիծ՝ WM Product-ը Մոսկվայից՝ որպես կույր և թույլ տեսողություն ունեցողների համար կրթական կայքերի և հավելվածների ադապտացման ծառայություն և QPSy-ը Ղազախստանից՝ որպես դպրոցականների համար անանուն և անվճար հոգեբանական խորհրդատվական հարթակ։

Այս տարի մրցույթին ներկայացվել է 11 անվանակարգ, որոնց ցանկը որոշվել է՝ հաշվի առնելով համաշխարհային միտումները նախորդ տարիների ԿՆՄ մասնակիցների հետ խորհրդակցությունների ընթացքում: Հայտ ներկայացնելիս նախագծի հեղինակները կարող են ընտրել դրանցից մեկը կամ երկուսը:

Կրթության
նորարարությունների մրցույթի անվանակարգեր – 2022

1. «Նոր մեթոդներ» նախագծեր, որոնք առաջարկում են նոր մեթոդներ, կրթական մոտեցումներ և ձևաչափեր:

2. «Նոր հմտություններ, կոմպետենցիաներ և զարգացվածություն» նախագծեր, որոնք ուղղված են նոր կոմպետենցիաների զարգացմանը (փափուկ հմտություններ, ֆինանսական, թվային գրագիտություն և այլն):

3. «ՄԱՆԿԱՎԱՐԺական» նախագծեր՝ ուղղված ուսուցչի և մենթորի աջակցությանն ու զարգացմանը, մանկավարժի շուրջ և նրա համար էկոհամակարգերի ստեղծմանը, մանկավարժի կյանքի որակի բարելավմանը և այլն:
4. «Թվային տրանսֆորմացիա» նախագծեր՝ ուղղված նոր թվային լուծումների (գործիքներ, թվային հարթակներ և այլն) ստեղծմանը:
5. «Համաճարակի դասեր» նախագծեր՝ ուղղված դպրոցի զարգացման դրական միտումների ուժեղացմանն ու փոխակերպմանը, ինչպես նաև բացասական հետևանքների կոմպենսացմանը:
6. «Բարեկեցիկ (Well-being)» նախագծեր՝ ուղղված կրթական գործընթացի բոլոր մասնակիցների առողջությանն ու հոգեբանական բարեկեցության աջակցությանն ու պահպանմանը:
7. «Կրթության ընտանեկան լաբորատորիա» նախագծեր՝ ուղղված կրթության մեջ ընտանիքի նոր դերի աջակցմանն ու զարգացմանը, ինչպես նաև տարբեր սերունդների փոխգործակցությանը:
8. «Կրթություն յուրաքանչյուրի համար» նախագծեր՝ ուղղված կրթության մատչելիության բարձրացմանը hատուկ կարիք ունեցող շահառուների համար (այդ թվում ՝ միջին տարիքի ներկայացուցիչների), ուսուցման գործընթացի անհատականացմանը:
9. «Համայնքի ուժը» նախագծեր՝ ուղղված տեղական համայնքների համար կրթական նախաձեռնությունների զարգացմանը և կրթության զարգացման համար համայնքների ներգրավմանը, ինչպես նաև P2P-ին և մենթորությանը:
10. «Հանրահռչակումը կրթական գործընթացում» նախագծեր՝ ուղղված կրթական մշակութային նախաձեռնությունների, կրթական մեդիա նախագծերի և գաղափարների առաջխաղցմանը:
11. «Նորարարությունների միջավայր» նախաձեռնություններ՝ ուղղված նորարարության խթանմանն ու կառավարմանը (այդ թվում՝ կազմակերպություններում), կրթության ոլորտի նոր հետազոտություններ և մոտեցումներ:

Մրցույթին ներկայացված բոլոր հայտերը կանցնեն անկախ կրկնակի փորձաքննություն, դրանք կուսումնասիրվեն կրթության և բիզնեսի ավելի քան 100 փորձագետների կողմից՝ ապահովելով թիմերի հետ հետադարձ կապը: Փորձաքննության արդյունքում կորոշվեն կիսաեզրափակիչ փուլի մասնակիցները, որոնք աշնանը կհրավիրվեն Տնտեսագիտության բարձրագույն դպրոց, որտեղ միաժամանակ կմասնակցեն ուսումնական դասընթացին և աջակցություն կստանան անհատական նախաձեռնություններին, մի քանի օրվա ընթացքում իրենց նախագծերը կներկայացնեն մրցույթի գործընկերներին, կրթության և բիզնես փորձագետներին: Սովորաբար, կիսաեզրափակիչ դուրս են գալիս հաշված մասնակիցներ։ Մնացած թիմերից եզրափակիչ արդյունքներով նոյեմբերին կընտրվի վերջնական հաղթողը:

ԿՆՄ-ի գործընկերներն են «Просвещение» հրատարակչությունը, Կրթության Նորարարության Խթանման Կենտրոնը (СОЛЬ), Սբերբանկի «Ներդրում Ապագայի Համար» բարեգործական հիմնադրամը, «Рыбаков» հիմնադրամը և այլն:

Ղազախստանի գործընկերն է Աբայի անվան Ղազախստանի ազգային մանկավարժական համալսարանը, Հայաստանում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը:

Ասել
Ակաևա, Ղազախստանի Աբայի անվան ազգային մանկավարժական համալսարանի դոցենտ

-
Մեր համալսարանը ԿՆՄ-ի գործընկեր է դարձել անցյալ տարի, մրցույթի հայտ էին ներկայացրել ոչ միայն մանկավարժներ, այլև ծնողներ, աշակերտներ, ուսանողներ, կրթության ոլորտի գործարարներ, ՏՏ մասնագետներ: Նրանց կողմից ներկայացված նորարարությունները վերաբերում էին տարբեր ոլորտների խնդիրներին, այդ թվում՝ թվայնացմանը, դիդակտիկային, ներառական կրթությանը, հոգևոր-բարոյական դաստիարակությանը: Չնայած նրան, որ մշակված հայտերը արտահայտում էին տարբեր մակարդակներ, այնուամենայնիվ, մրցույթն օգնեց բացահայտել կրթության մեջ առավել խնդրահարույց մասերը, որոնք տեսանելի չեն պետական կառույցների համար։ Այս տարի մրցույթի մասնակիցներից ակնկալում ենք նոր, թարմ գաղափարներ։

Արմեն
Սարգսյան, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն

-
Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի կրթության նորարարության մրցույթը (ԿՆՄ) դուրս է գալիս ՌԴ սահմաններից և, իսկապես, միջազգային է: «ԿՆՄ Հայաստան»-ի անցկացումը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի համար ևս մեկ հնարավորություն է միջազգային հանրությանը ներկայացնել հանրապետության կրթական նորարարությունները, ինչպես նաև տեսնել այն նախագծերի զարգացման միտումներն ու օրինակները, որոնք կարող են իրականացվել մեր երկրում: ԿՆՄ-ի էկոհամակարգը ավելին է, քան պարզապես մրցութային փուլերը. այն նորարարների, փորձագետների և հանձնաժողովի անդամների շարժունակ համայնք է: Այս առումով կարևոր հնարավորություններ են բացվում միջտարածաշրջանային փոխգործակցության համար, ինչպիսիք են հետազոտությունների, համատեղ միջոցառումներ, փոխանակման ծրագրերի իրականացումը։

ԿՆՄ-ի դերը իր նախագծերի զարգացման գործում մրցույթի տարբեր տարիների ֆինալիստները սովորաբար գնահատում են որպես հետագա զարգացման շարժիչ ուժ և խթան, ինչպես նաև փորձագետների լայն շրջանակի հետ շփվելու հնարավորություն, ինչպես մեծ փորձ ունեցող մենթորների, այնպես էլ սկսնակների համար, որոնց հետաքրքիր է տեղեկացված լինել նմանատիպ փորձառության մասին: Այս տարի կիսաեզրափակչի մասնակիցները մանրամասն տեղեկություններ կստանան այն նախագծերի մասին, որոնք լավագույնն են ճանաչվել մրցույթի մեկնարկից սկսած բոլոր տարիների ընթացքում, կիմանան նրանց հաջողության գաղտնիքների և դրանց կայացման ու զարգացման գործում ԿՆՄ-ի դերի մասին:

Դիանա
Կորոլեվա, ԿՆՄ տնօրեն

Կրթության
ոլորտի նորարարությունների նկատմամբ հետաքրքրությունն այսօր գնալով ավելանում է արագընթաց փոփոխությունների պայմաններում, երբ կրթական համակարգը մշտապես պետք է համապատասխանեցվի նոր հանգամանքների հետ, հենց նորարարություններն են հաճախ դառնում նոր ու արագ լուծումների հիմք։ Կրթության նորարարության մրցույթը ոչ միայն նախագծային թիմերի մրցույթ է, այլև այն ներառում է ուսուցում, հետազոտություն, մասնագիտական համայնքի զարգացում: Այս տարի մրցույթի էկոհամակարգն ընդլայնվել է. Ղազախստանի գործընկերներից բացի միացել են նաև Հայաստանի և Վրաստանի ներկայացուցիչները: Վստահ եմ, որ ԿՆՄ-ի շնորհիվ մենք հերթական անգամ նոր, օրիգինալ, վառ ու շրջադարջային նախագծերի ականատեսը կլինենք, որոնք կարևոր դերակատարում կունենան մեր երկրներում կրթության որակի և մատչելիության բարձրացման գործում:

Մրցույթի հայտն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հղումով՝ kivo.hse.ru