Գլխավոր էջ





1 Ապր

Մագիստրոսի Էրազմուս+ փոխանակման ծրագիր

Ապրիլի 1, 2024

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Երկրաբանություն» ամբիոնի երկրորդ կուրսի ուսանողները հնարավորություն ունեն 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակը ուսանել Լիլի համալսարանում (Ֆրանսիա):

Մասնակցության համար անհրաժեշտ է՝

. լինել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Երկրաբանություն» ամբիոնի երկրորդ կուրսի ուսանող,

. տիրապետել անգլերեն լեզվին՝ լեզուների իմացության եվրոպական շրջանակի B2 մակարդակին համապատասխան:

Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ ապրիլի 10-ը ներառյալ PDF ձևաչափով /որպես մեկ pdf փաստաթուղթ/ ուղարկել ստորև պահանջվող փաստաթղթերը հետևյալ էլ. Հասցեներին՝ ella.papikyan@isec.am և lilit.sargsyan@isec.am: Վերնագրում նշել՝ "Erasmus+ 2024 Master mobility application".

Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝

  • Ինքնակենսագրական անգլերեն լեզվով (ձևը տես կից՝ Europass CV)
  • Մոտիվացիոն նամակ (motivation letter) անգլերեն լեզվով
  • Առաջադիմության տեղեկանք
  • Անձնագրի պատճեն
  • Անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (առկայության դեպքում)

Գնահատման չափանիշներն են՝

  • Միջանկյալ քննությունների արդյունքներ
  • Անգլերեն լեզվի իմացություն
  • Բակալավրի ՄՈԳ

Որպես ընտրության վերջնական փուլ՝ թեկնածուների հետ կանցկացվի բանավոր հարցազրույց: Անգլերեն լեզվի իմացության հավաստագիր չունենալու դեպքում հարցազրույցը անցկացվում է անգլերեն լեզվով:

Ուսուցման լեզուն՝ անգլերեն:


Լիլի համալսարանի վեբկայք՝ https://international.univ-lille.fr/en/

Անգլերեն դասընթացների ցանկը՝ https://international.univ-lille.fr/en/come-to-the-university-of-lille/students/as-part-of-an-international-programme/english-courses/

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն՝ արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: