Գլխավոր էջ





21 Փտր

Հայտարարություն

Փետրվարի 21, 2023

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Լյուվենի կաթոլիկ համալսարանի միջև իրականացվող Erasmus+ KA107 շարժունության ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Արևելագիտություն» ամբիոնի դասախոսների համար:

Ծրագիրը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում 2022-2023 ուս. տարվա երկրորդ կիսամյակում, մեկ շաբաթ դասավանդել Լյուվենի կաթոլիկ համալսարանում (Բելգիա), «Արևելյան աղբյուրագիտություն և պատմագրություն» ոլորտում:

Դասավանդման լեզուն՝ ֆրանսերեն կամ անգլերեն:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մարտի 6-ը ներառյալ arusyak.harutyunyan@isec.am և ella.papikyan@isec.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/՝

  • ինքնակենսագրություն (Europass CV, տես ձևաչափը՝ (https://europass.cedefop.europa.eu/)
  • մոտիվացիոն նամակ անգլերեն լեզվով
  • դասավանդման պլան (8 ժամ)
  • անգլերեն կամ ֆրանսերեն լեզվի հավաստագիր
  • անձնագրի պատճեն

Լյուվենի կաթոլիկ համալսարանի վեբկայքը տես՝ https://uclouvain.be/fr/facultes/fial

Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն՝ Արտաքին կապերի բաժին (հեռ․՝ 060-62-35-98, էլ. հասցե՝ arusyak.harutyunyan@isec.amella.papikyan@isec.am