Գլխավոր էջ





Աշխատանք ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՄՐՑՈՒՅԹ


ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը փնտրում է բանիմաց, պատասխանատու, վերլուծական մտածողություն ունեցող մասնագետի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ցանցային ադմինիստրատորի թափուր հաստիքի համար:



Հայտերը ընդունվում են մինչև 16.07.2021թ․: Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները /CV(ցանկալի է նկարով)/ itdep@isec.am էլ. հասցեին` թեմա (Тема, Subject) բաժնում նշելով «Ցանցային ադմինիստրատոր»:

Անհրաժեշտ որակավորումը և պահանջները

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տեխնիկական)

  • Տեղեկատվական համակարգերի իմացություն (ծրագրային, տեխնիկական, ցանցային)

  • ՏՏ բնագավառում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ 

  • Windows, Linux օպերացիոն համակարգերի իմացություն

  • Համակարգչային ցանցերի, ցանցային տեխնոլոգիաների, համակարգչային ծրագրերի և սարքավորումների իմացություն

  • Տեղեկատվական նոր կրթական տեխնոլոգիաների իմացությունը ցանկալի է


Լրացուցիչ կարողություններ


  • Հայերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
  • Մտքերը գրավոր և բանավոր հստակ շարադրելու հմտու­թյուն

  • Թիմային աշխատանքի կարողու­թյուն

  • Պատասխանատվության զգացում, սովորելու պատրաստակամություն, արագ կողմնորոշվելու և խնդիրներին լուծում տալու ունակություն


Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ցանցային ադմինիստրատորի պարտականությունները

  • Տեղադրել պահանջվող ծրագրերը, լուծել ծրագրային խնդիրները

  • Իրականացնել ցանցային սարքավորումների տեղադրում և ծրագրային սպասարկում

  • Իրականացնել համակարգիչների և հարակից սարքավորումների տեղադրում և ծրագրային սպասարկում

  • Ցանցային մալուխների մոնտաժում և ապամոնտաժում, օպտիմալ աշխատանքի ապահովում 

  • Ցանցային խնդիրների հայտնաբերում և կարգավորում

  • Համակարգչային լսարանների կահավորում

  • Համակարգչի խափանման պատճառի հայտնաբերում և արագ կարգավորում

  • Համակարգիչների և հարակից սարքավորումների անխափան աշխատանքի ապահովում

  • Սերվերների տեղադրում, տվյալների պահպանություն և արխիվացում

  • Կենտրոնում գործող տեղեկատվական համակարգերի և ծառայությունների սպասարկում և հասանելիության ապահովում

  • Կենտրոնի աշխատակիցներին, դասախոսներին և ուսանողներին խորհրդատվության տրամադրում և աջակցում

  • Անհրաժեշտ տեղեկատվական, ուսուցողական ուղեցույցների մշակում

  • Բաժնին վերաբերող այլ գործառույթների իրականացում:


Հայտարարության հրապարակման ամսաթիվ՝ 01․06․2021թ․