Գլխավոր էջ





WiFi Ծառայություն

Սկսած 2012 թ.-ից՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում իրականացվում են անլար wifi կապի ապահովման աշխատանքներ։ Սկզբնական շրջանում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում տեղադրված էին WiFi կապի 2 հանգույց: 2017թ. դրությամբ Կենտրոնում անլար կապը բարելավվել է թե՛քանակական և թե՛ որակական ցուցանիշներով։ Այժմ Կենտրոնում գործում են ավելի քան 10 WiFi հանգույցներ , որոնք միացված են դեպի համացանց ելք ունեցող 1 GB/s թողունակությամբ կապուղուն։ 2018թ.-ից ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը միացավ անլար ինտերնետ կապի միջազգային (Eduroam) ծառայությանը, որի միջոցով Կենտրոնի ուսանողները և աշխատակիցները հնարավորություն ունեն օգտվել անվճար անլար ինտերնետ կապից աշխարհի տարբեր գիտակրթական հաստատություններում (մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ
Կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի կողմից իրականացվում են աշխատանքներ WiFi ծածկույթի հետագա ընդլայնման և բարելավման ուղղությամբ։