Գլխավոր էջ





ՈՒխտագնացություն Մայր Աթոռ

Ս/թ հունիսի 8-ին Kamar Tour-ի և KAMAR REALTY-ի հովանավորությամբ ԳԿՄԿ ուսանողական խորհուրդ-ի և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ - ACYOWorld֊ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ուխտագնացություն՝ դեպի Հայաստանյաց Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը հիմադրվել է Հիսուս Քրիստոսի իջման վայրում և կառուցվել Ս. Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից: Ուսումնադիտողական բնույթի այս ուխտագնացության շրջանակում ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրանտները հնարավորություն ունեցան Գալուստ սարկավագի և գիդի ուղեկցությամբ տեսնելու Մայր Աթոռի գրադարանը, եղան Սբ. Հռիփսիմե և Սբ.Գայանե եկեղեցիներում,Ռուբեն Սևակի թանգարանում, Գևորգյան ճեմարանում։Վերջինս Հայաստանում հիմնված և մինչ օրս գործող ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունն է։Եղան Գանձատանը, որտեղ ցուցադրվող նմուշները ժամանակի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են բերվել հայկական տարբեր համայնքներից` ընդգրկելով լայն աշխարհագրական տարածք: Այդ նմուշները վկայում են տարբեր դարաշրջանների հայ վարպետների հմտության և բարձր ստեղծագործական ոգու, ինչպես նաև գեղեցիկի յուրօրինակ ընկալման մասին։

Ուխտագնացության նպատակն էր ուսանողներին ծանոթացնել մեր բազմադարյա սրբավայրերի պատմությանը` հաղորդակից դարձելով մեր մշակութային արժեքներին: