Գլխավոր էջ





«Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար

Ծրագրի հապավում՝ MENVIPRO

Ծրագրի համար
՝ 598232-EPP-1-2018-1-IT-EPPKA2-CBHE-JP

Ծրագրի տևողություն
՝ 2018-2021թթ.

Ծրագրի համակարգող՝
Տուշայի համալսարան, Իտալիա

Ծրագրի վեբկայք` www.menvipro.eu






ԵՄ գործընկերներ՝


Հայաստան


Վրաստան

  • Վրաստանի համալսարան




Ծրագրի ամփոփում


Ծրագրի ընդհանուր նպատակն է շրջակա միջավայրի պաշտպանության (բնապահպանության) ոլորտում բարելավել կրթական ծրագրերի որակը Հայաստանում և Վրաստանում, ապահովել առարկայական ծրագրերի բազմակողմանի արդիականացում՝ հիմք ընդունելով Բոլոնիայի և ԵՀԱ-ի (եվրոպական համալսարանների ասոցիացիա) Զալցբուրգյան սկզբունքները, ինչպես նաև եվրոպական լավագույն փորձը՝ ներառյալ կրթական տեխնոլոգիաների վերջին նորարարությունները: Ծրագիրը կարևորելու է հետբուհական կրթության և գիտահետազոտական գործունեության սերտ կապը՝ այդպիսով շրջանավարտներին զինելով նորագույն գիտելիքներով և գործնական հմտություններով: Համալսարան-հասարակություն-արդյունաբերություն կապերը նույնպես կխթանեն շրջանավարտների աշխատունակությունը:
Բնապահպանական կրթությունը կտրուկ արդիականացնելու նպատակով ծրագրի շրջանակներում ստեղծվելու է միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական եզակի լաբորատորիա, որտեղ կիրականացվեն ուսանողական, արտաքին շահառուների հետ համագործակցային տարբեր նախագծեր։ Բնապահպանության ոլորտում միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական լաբորատորիան ծրագրի հիմնական շոշափելի արդյունքներից է, որը տարիներ շարունակ սահմանելու է հետբուհական կրթության որակի չափանիշները: Ավելին՝ լաբորատորիան հասանելի կդարձնի ժամանակակից լաբորատորայի ենթակառուցվածքները և հնարավորություն կտա իրականացնելու տարբեր նախագծեր համալսարանների և արտաքին շահառուների միջև:

Ծրագրի գործառնական նպատակներից է նոր և արդիականացված առարկայական ծրագրերի մշակումը հավատարմագրման համար: Բոլոր գործընկեր համալսարաններում արդիականացվելու են հետևյալ առարկայական ծրագրերը՝

  • Շրջակա միջավայրի երկրաքիմիա
  • էկոլոգիական մոնիթորինգ և չափիչ սարքեր
  • Համալիր գեոէկոլոգիական քարտեզագրում
  • Տարածական տեղեկատվական ենթակառուցվածքներ և կառավարում
  • Լանդշաֆտի պլանավորում
  • Քաղաքային միջավայրի էկոլոգիա
  • Էկոթունաբանություն
  • Աշխարհագրական-տեղեկատվական համակարգեր (ԱՏՀ)
  • Էկոլոգիական ռիսկի գնահատում


Մշակվելու են հետևյալ նոր առարկայական ծրագրերը (յուրաքանչյուրը՝ 3 ECTS կրեդիտ)

  • Շրջակա միջավայրի ճառագայթային պաշտպանություն
  • Շրջակա միջավայրի վիճակագրություն
  • Շրջակա միջավայրի կիրառական հեռազննում
  • Ջրի որակի կառավարում
  • Սննդի անվտանգություն և պաշտպանություն


Շնորհանդեսներ


Ուսումնական այցի շնորհանդեսներ