Աշխատանք ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում SPSS ծրագրի և անգլերենի գերազանց իմացությամբ սոցիոլոգի:
Հայտերը ընդունվում են մինչև 02.05.2019թ․ : Ռեզյումեները կարող եք ուղարկել narine.vardanyan@isec.am էլ.փոստին, վերնագրի դաշտում գրել՝ «Սոցիոլոգ»:
Անհրաժեշտ որակավորումը և պահանջները.
- Բարձրագույն կրթություն (կարող է լինել նաև մագիստրատուրայի վերջին կուրսի ուսանող)
- Համակարգչային ծրագրերի իմացություն (SPSS, MS office, Internet)
Լրացուցիչ կարողություններ
- Մտքերը գրավոր և բանավոր հստակ շարադրելու հմտություն
- Թիմային աշխատանքի կարողություն
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն