Աշխատանք ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՄՐՑՈՒՅԹ
Աշխատանք ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կադրերի բաժնում
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը փնտրում է բանիմաց և պատասխանատու մասնագետի՝ կադրերի բաժնի ղեկավարի թափուր հաստիքի համար:
Հայտերը ընդունվում են մինչև ս․թ․ փետրվարի 15-ը:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները isec@isec.am էլ.փոստին` վերնագրի դաշտում նշելով «Կադրերի բաժնի ղեկավար»:
Անհրաժեշտ որակավորումը և պահանջները
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում
- ՀՀ Աշխատանքային օրենսգրքի և հարակից օրենքների/ իրավական ակտերի գերազանց իմացություն
- Համակարգչային հմտություններ՝ Microsoft Word, Microsoft Excel
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Գրական հայերենի լավ իմացություն
- Թիմային աշխատանքի կարողություն
Կադրերի բաժնի ղեկավարի պարտականությունները
- Անձնակազմի աշխատանքի ընդունման, մրցույթների կազմակերպման և ամփոփման, տեղափոխման, ազատման, ինչպես նաև գործուղումների հրամանների ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում և հրամանների (պայմանագրերի) ձևակերպում
- աշխատողների անձնական գործերի ընդունում, մշակում և պահպանում
- հաստիքային ցուցակում, անձնական գործերում և անձնական քարտերում` աշխատակազմին վերաբերվող հրամանների արտացոլում
- ԳԿՄԿ աշխատակազմի աշխատողների ամենամյա արձակուրդների ժամանակացույցի կազմում և արձակուրդների ձևակերպում և հաշվառում
- աշխատողներին կենսաթոշակ նշանակելու և վերահաշվարկ կատարելու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթի, ինչպես նաև տարբեր տեղեկանքների տրամադրում
- սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող աշխատողների անհրաժեշտ տվյալների հավաքագրում, ամենամսյա ցուցակների ներկայացում
- տարբեր բնույթի ամփոփ հաշվետվությունների և տեղեկանքների կազմում և ըստ պահանջի ներկայացում
- հրամանագրքերի (պայմանագրերի) վարում, պահպանում և արխիվացում
- աշխատողների տվյալների բազայի կառավարում՝ ներառյալ ամենօրյա հաճախումները, ամենամյա և անաշխատունակության արձակուրդները, աշխատողների փոխադրումները, կարգապահական տույժերը և պարգևատրումները,
- աշխատակազմի աշխատաժամանակի հաշվարկի ամենամսյա տեղեկագրերի ամփոփում և ներկայացում
- ուսանողների ընդունելության, տեղափոխության, հեռացման հրամանագրում
- քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում դասախոսական կազմի հետ պայմանագրերի կազմում և հաշվառում: