Գլխավոր էջ





Հակոբյան Վաղարշակ Սոսի


Արևելագիտություն

(2011-2013)




րտե՞ղ եք աշխատում:

-Աշխատում եմ ՀՀ Ազգային ժողովում: Գործունեություն եմ ծավալում որպես «Իմ քայլը» խմբակցության պատգամվոր՝ հանդիսանալով Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ինչպես նաև հայ-ղազախական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար:

-Աշխատանքում ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

-Յուրաքանչյուր անձի հաջողության գրավական կարող եմ համարել աշխատասիրությունը և ինքնակրթվելու, բազմակողմանի զարգանալու ձգտումը՝ չսահմանափակվելով միայն այն ոլորտի ընձեռած գիտելիքներով և հնարավորություններով, որի շրջանակներում անձը ծավալում է իր գործունեությունը:

-
Ի՞նչ դեր է ունեցել գիտակրթական միջազգային կենտրոնում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

-Անհատի կայացման ամենակարևոր փուլը ընդգրկում է այն տարիները, որոնք անցնում են համալսարանում՝ ձևավորելով նրան որպես մարդ և որպես ապագա մասնագետ: Այս հատկանշական փուլը մասնագիտական գործունեության հիմնաքարերից մեկն է: ԳԿՄԿ–ում ձեռք բերած գիտելիքներն ու ժամանակին դրանց պրակտիկ կիրառումը նոր և հետաքրքիր հնարավորություններ են ընձեռել, օգնել են հաղթահարել բազմաթիվ մասնագիտական փորձություններ, ինչպես նաև ներդնել իմ մասնագիտական հմպտությունները, կարողությունները հանրօգուտ աշխատանք կատարելու գործընթացում:

-Ո՞րն է եղել ամենամեծ ձեռքբերում գիտակրթական միջազգային կենտրոնում ուսանելու տարիներին:

-Ուսանողական տարիների յուրաքանչյուր օր և բոլոր դրվագները, իրականում, անմոռանալի են և շատ թանկ: Կարող եմ ասել, որ ցանկացած օր չափազանց մեծ դեր է ունեցել իմ կյանքում, քանի որ ձեռք եմ բերել լավ ընկերներ, համախոհներ և, ամենակարևորը, պատիվ եմ ունեցել լավագույն ակադեմիկոսների ուսանող լինել:

-Ձեր մաղթանքը գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտներին և ասպիրանտներին:

-Երիտասարդությունը մեր երկրի շարժիչ ուժն է, որը տանում է դեպի նորը, դեպի երբեմնի անհնարինը, բայց ի վերջո հաղթահարելին, տանում է դեպի զարգացում և երկրի կայացման հարցում խաղում որոշիչ դեր: Ուստի՝ մաղթում եմ, որ մեր երիտասարդները, ապագա մասնագետները լինեն համարձակ և չվախենան այն բոլոր փորձություններից, որոնք ի հայտ են գալիս, լինեն ձգտող և հավատան սեփական ուժերին և գիտելիքներին: