Գլխավոր էջ





Ա.Հարությունյանը մասնակցում է միջազգային վերապատրաստման շաբաթին Լեհաստանի WSB համալսարանում

Մայիսի 19, 2022

Ս.թ. մայիսի 15-20-ը էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը մասնակցում է Լեհաստանի WSB համալսարանի կողմից կազմակերպված միջազգային վերապատրաստման շաբաթին, որին մասնակցում են շուրջ 15 օտարերկրյա համալսարանի 40 ներկայացուցիչ:

Վերապատրաստման ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին բարձրագույն կրթության կազմակերպման և կառավարման այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են ապագայի կրթության և ապագայի աշխատանքի տեսլականները, համավարակի պայմաններում միջազգայնացման գործընթացների արդյունավետորեն իրականացման ձևերը, անձնակազմի և ուսանողների անհրաժեշտ կոմպետենցիաները հետհամաճարակային դարաշրջանում, ինչպիսին պետք է լինի կայուն և ներառական համալսարանը և այլն:

Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գործունեությունը, ինչպես նաև մասնակից բուհերի ներկայացուցիչների հետ քննարկեց հետագա համագործակցության հեռանկարների շուրջ: Մասնավորապես, ֆինանսավորման առկայության դեպքում, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել հետևյալ համալսարանների հետ, ինչպիսիք են ԱՄՆ Նեվադայի համալսարանը, Պորտուգալիայի Բիզնեսի և տուրիզմի բարձրագույն ինստիտուտը (Higher Institute of Business and Tourism in Portugal), Վիետնամի Դանանգի համալսարանը, Լատվիայի Լիեպայայի համալսարանը և մի շարք այլ օտարերկրյա համալսարաններ:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին