Աշխատանքային քննարկում ՄԵՆՎԻՊՐՈ ծրագրի շրջանակներում
Մարտի 30, 2021ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ ս/թ մարտի 25-ին «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի ՀՀ գործընկերները՝ Գիտակրթական միջազգային կենտրոնը, էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը և Գավառի պետական համալսարանն առցանց հանդիպում ունեցան՝ ՀՀ-ում 2021թ. անցկացվելիք ամառային դպրոցի կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ամառային դպրոցի անցկացման ձևաչափը՝ հաշվի առնելով համաճարակի միտումները և գործող սահմանափակումները, ամառային դպրոցի անցկացման ժամկետները:
Ամառային դպրոցի հասանելիությունն ընդլայնելու նպատակով առաջարկվեց ամառային դպրոցն անցկացնել երկլեզու ձևաչափով /անգլերեն և հայերեն/: Գործընթացն առավել համակարգված դարձնելու նպատակով սահմանվեցին մասնագիտական աշխատանքային խմբեր: