ԳԿՄԿ-ի ներկայացուցիչները՝ «30 տարի միասին» խորագրով միջազգային գործընկերային շաբաթին
Հունիսի 20, 2022Ս.թ. հունիսի 14-17-ը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը և տնտեսագիտության ամբինի վարիչի տեղակալ Նարինե Մանուկյանը մասնակցեցին Ռուսաստանի Դաշնության «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի (Вышка) կողմից կազմակերպած «30 տարի միասին» խորագրով Միջազգային գործընկերային շաբաթին:
Այս տարի լրանում է ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի 30 տարին, որի ընթացքում Դպրոցի գործընկերային ցանցը Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գործընկերների միջև բավականին ընդլայնվել և զարգացել է: Հետագայում ևս «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը» նպատակ ունի ակտիվացնել աշխատանքները միջազգային ակադեմիական համագործակցության բոլոր ուղղություններով, ամրապնդել առկա կապերը և հաստատել նոր համագործակցային կապեր:
Միջազգային գործընկերային շաբաթվա միջոցառումներն ընդգրկեցին համալսարանական գործունեության բոլոր ուղղությունները՝ ուսանողների ակադեմիական շարժունության և կրկնակի դիպլոմների ծրագրերից մինչև համատեղ գիտական նախագծեր, ինչպես նաև քննարկվեցին համատեղ ակադեմիական նախագծերի իրականացման ներուժը և միասնական ակադեմիական Եվրասիական տարածքի զարգացման հեռանկարները:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին