Ֆիլմի դիտում և այցելություն ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ
Մարտի 22, 2021Սույն թվականի մարտի 17-ին «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ, արձակագիր, հրապարակախոս, գեղանկարիչ Բակուր Կարապետյանի, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանի և Հանրային կապերի և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Հին եկեղեցու ճիչը» խորագրով տեաֆիլմի դիտում: Ֆիլմը նվիրված է Արցախի Քաշաթաղի շրջանի Վարազբուն գյուղի հին եկեղեցուն։
Հանդիսատեսին ներկայացվեցին նաև Արցախյան խնդրի 10 արմատները և Բակուր Կարապետյանի՝ Արցախին նվիրված երեք գրքերը: Միջոցառման ավարտին մասնակիցները ծանոթացան Բակուր Կարապետյանի հեղինակած գեղանկարներին:
Նշենք նաև, որ կինոդիտմանը և հանդիպում-քննարկամանը իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամներն ու պատմության ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ:
ԵՊՀ ԻՄ ուսանողները հնարավորություն ունեցան այցելելու նաև ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ և հանդիպելու փոխտնօրեն Լիլիթ Սահակյանին։ Լ. Սահակյանը ներկայացրեց ինստիտուտի կողմից իրականացվող գիտահետազոտական ծրագրերը, խոսեց կատարվող այլ աշխատանքների մասին: Ուսանողները հնարավորություն ունեցան անվճար այցելելու և ծանոթանալու ՀՀ ԳԱԱ ԵԳԻ երկրաբանական թանգարանում պահվող ցուցանմուշներին և թանգարանի ստեղծման պատմությանը: