Գլխավոր էջ





Միջազգային վերապատրաստում Պարմայի համալսարանում Իտալիա

Հոկտեմբերի 22, 2014

Ս.թ. սեպտեմբերի 15-ից 19-ը ՀՀ ԳԱԱ աշխատանքային թիմը այցելեց Պարմայի համալսարան, Իտալիա: ՀՀ ԳԱԱ աշխատանքային թիմը այցելություն կատարեց Պարմայի համալսարանի Տեղեկատվության ինժեներիայի ֆակուլտետ, որտեղ մասնակիցներին ներկայացրեցին հեռավար կրթության իրականացման պատմությունը իրենց համալսարանում և Տեղեկատվության ինժեներիայի ֆակուլտետի դերակատարությունը հեռավար կրթության ոլորտում: ՀՀ ԳԱԱ Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը հակիրճ ներկայացրեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն, Կենտրոնի գործունեությունը առ այսօր և մասնավորապես ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն»-ի «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ «ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում /ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ/ լրացուցիչ հեռավար շարունակական կրթության կազմակերպում» ծրագիրը և իրականացման ընթացքը: Մասնակիցները քննարկեցին հետագա համագործակցության հեռանկարները և Պարմայի համալսարանի Տեղեկատվության ինժեներիայի ֆակուլտետի հետագա ներգրավվածության հնարավորությունները:

ՀՀ ԳԱԱ աշխատանքային թիմը այցելեց UNIPR CoLab՝ Պարմայի համալսարանի Դասավանդման և ուսումնառության նորարարության կենտրոն, որը գտնվում է Համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի մասնաբաժնում: Հանդիպման ընթացքում պրոֆ. Մարիա Վալերոն ներկայացրեց METAV Master online՝ մագիստրոսական առցանց կրթական ծրագիր «Լսատեսողական թարգմանություն» մասնագիտությամբ, մագիստրոսական առցանց կրթական ծրագրի կազմակերպման առանձնահատկությունները:

Պրոֆեսոր Ջիլիան Մանսֆիլդը՝ Բարձրագույն կրթության լեզուների կենտրոնների եվրոպական կոնֆեդերացիայի նախագահը ներկայացրեց լեզուների առցանց դասավանդման առանձնահատկությունները և մեթոդիկան, ինչպես նաև տեխնոլոգիաների ակտիվ կիրառումը լեզուների դասավանդման պրոցեսում: 

Պարմայի համալսարանի պրոռեկտոր Ֆրանչեսկա Զանելան ընդունեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ թիմին և իտալացի մասնակիցներ պրոֆ. Աննա Մարիա Թամմարոյին և պրոֆ. Ֆրանչեսկո Զանիչելիին, որտեղ եռակողմ քննարկվեցին հետագա համագործակցության հեռանկարները հեռավար կրթության ոլորտում: