Գլխավոր էջ





Բուլղարիայի համալսարանի հետ համագործակցությունն ընդլայնվում է

Նոյեմբերի 21, 2023

Ս.թ. նոյեմբերի 13-17-ը Բուլղարիայի Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Վելիկո Տիռնովոյի համալսարանում կազմակերպված «Գործընկերություն հանուն ապագա համագործակցության» չորրորդ միջազգային շաբաթի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ համալսարանի ռեկտոր Դիմիտար Դիմիտրովի հետ, որին մասնակցեցին նաև ԳԿՄԿ պատվիրակության անդամները և համալսարանի աշխատակազմի ներկայացուցչները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Բուլղարիայի համալսարանի հետ նոր համագործակցության հեռանկարները և որոշում կայացվեց բացի առկա միջինստիտուցիոնալ համաձայնագրից՝ կնքել նաև նոր համագործակցության համաձայնագիր՝ ձգտելով ամրապնդել այս համագործակցության ինստիտուցիոնալ հենքը:

Հաշվի առնելով այն փաստը, որ երկու ուսումնական հաստատությունները հետապնդում են նույն նպատակները հետազոտության, կրթության և մշակույթի զարգացման և տարածման ոլորտներում, և առկա է միջազգային մակարդակում համագործակցության, կրթական, գիտական և տեխնիկական փոխանակումները խթանելու և խրախուսելու ինստիտուցիոնալ փոխադարձ հետաքրքրությունը, ուստի որոշում կայացվեց կնքել երկկողմ համագործակցության համաձայնագիր:

Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն արդեն իսկ շահել է միջազգային կրեդիտային շարժունության ծրագիր Բուլղարիայի Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Վելիկո Տիռնովոյի համալսարանի հետ, որի շրջանակներում կիրականացվի ուսանողների և ՊԴ կազմի շարժունություն:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին