Վերապատրաստումներ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում
Մայիսի 23, 2014Ս/թ մայիսի 11-15-ը և մայիսի 19-22-ը ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Կրթության որակի ապահովման բաժնի նախաձեռնությամբ՝ Կենտրոնում պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի համար անցկացվեցին բարձրագույն կրթության համակարգում որակի ապահովմանն ուղղված դասընթաց-սեմիանրներ: Դասընթացներին հրավիրված էին մասնակցելու նաև ՈԱԱԿ տնօրեն Ռ. Թոփչյանը և ՈԱԱԿ փորձագետ Ս. Պետրոսյանը:
Սեմինար-վարժանքների ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները`
1.Որակի ապահովման ներքին համակարգի խնդիրներն ու գործառույթները,
2. Մասնագիտական կրթության որակի ապահովման երաշխիքները,
3. Կրթական ծրագրերի արդիականացումը և համապատասխանեցումը եվրոպական միջազգային չափանիշներին և չափորոշիչներին:
Սեմինար –վարժանքներին մասնակցել են ԳԿՄԿ ավելի քան 140 դասախոսներ:
Կենտրոնում նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու և միտված են կրթական գործընթացի որակի ապահովմանը: