Վերապատրաստման դասընթաց oտար լեզուների ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար
Հունիսի 29, 2022ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայի oտար լեզուների ամբիոնում պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնագիտական վերապատրաստման նպատակով ս.թ. հունիսի 6-13-ը հեռավար ձևաչափով իրականացվեց անգլերենի մասնագիտական վերապատրաստման դասընթաց՝ 2 կրեդիտատարությամբ։ Դասընթացը նվիրված էր լեզուների դասավանդման ժամանակակից մեթոդաբանությունը, որը վարում էր ԵՊՀ Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի հրավիրյալ դասախոս, բ.գ.թ., դոցենտ Լիլիթ Բեքարյանը։
Դասախոսությունների ընթացքում պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացվեցին լեզուների դասավանդման ժամանակակից մեթոդներ՝ ուղղված բիզնես-առաջադրանքի միջոցով գրավոր հաղորդակցման հմտությունների ձևավորմանը, գործարար իրավիճակներում բանավոր հաղորդակցման հմտությունների զարգացմանը, լսարանում լեզվի և բովանդակության ինտեգրմանը (CLIL vs ESP), պրեզենտացիան լավագույնս ներկայացնելու հմտությունների ձևավորմանը, ինչպես նաև լսարանում սխալների ուղղման մեթոդիկայի առանձնահատկություններին։
Վերապատրաստման ընթացքում դասախոսներին տրվեցին թիրախավորված և գործնական առաջադրանքներ, հարցումներ և այլն։
Վերապատրաստման ավարտին դասախոսներին շնորհվեցին հավաստագրեր։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին