Որակի ապահովումը՝ Գիտակրթական միջազգային կենտրոնի կառավարման առանցքում
Սեպտեմբերի 18, 2024Ս․ թ․ սեպտեմբերի 18-ից ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում մեկնարկեց ԿԳՄՍՆ որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից իրականացվող հնգօրյա վերապատրաստման դասընթաց՝ «Մասնագիտական կրթական ծրագրերի բարելավում, մոնիթորինգ և որակի գնահատում» թեմայով:
Վերապատրաստմանը մասնակցում են ԳԿՄԿ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը, ԳԿՄԿ որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը, ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը, ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնի վարիչ Ռոբերտ Ղազարյանը, ԳԿՄԿ երկրաբանության ամբիոնի վարիչ Լիլիթ Սարգսյանը, ԳԿՄԿ տնտեսագիտություն և կառավարում ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը, ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնի որակի ապահովման պատասխանատու Մանանա Ենոքյանը և ԳԿՄԿ դեկանատի աշխատակից Ջուլիետա Սևյանը։
Վերապատրաստումը վարում է ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, որը առաջին հանդիպման ընթացքում ներկայացրեց մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման մեխանիզմները, մասնավոր օրինակների հիման վրա ցույց տվեց բարելավման ենթակա առանցքային կետերը, մատնանշեց զարգացման ուղղությունները։ Վերապատրաստումն ընթացավ ակտիվ քննարկումներով և հարց ու պատասխաններով։
Հնգօրյա շրջափուլի ավարտից հետո մասնակիցներին կտրվեն վկայականներ: Վերապատրաստման համար նախատսված է ընդհանուր առմամբ 30 ժամ՝ 1 կրեդիտ ծավալով:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին