Գլխավոր էջ





Երիտասարդ արևելագետների խորհուրդը անցկացրեց ամենամյա՝ 39-րդ գիտաժողովը

Հոկտեմբերի 3, 2018

2018 թ. սեպտեմբերի 29-30 ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Երիտասարդ արևելագետների խորհուրդը անցկացրեց ամենամյա՝ 39-րդ գիտաժողովը, որը նվիրված էր ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գործունեության 60-ամյակին: Գիտաժողովին մասնակցեցին և զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները, ասպիրանտները, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Արևելագիտություն մասնագիտությամբ ամբիոնի նախկին և ներկա ուսանողները, Մատենադարանի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողները, ՀՀ ԲՈՒՀ-երի դասախոսները, ասպիրանտները և ուսանողները: Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ արդյունքների ամփոփում: Գիտաժողովի նյութերը կտպագրվեն ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի «Մերձավոր Արևելք. պատմություն, քաղաքականություն, մշակույթ» ժողովածուի 14-րդ հատորում (2019 թ.):