Համավարակը բարձրագույն կրթության խոչընդոտ չէ
Հուլիսի 15, 2020Համավարակը մարդկանց ստիպեց հարմարվել վիրտուալ իրականությանն ու հեռավար կենսակերպին: Տարիներ շարունակ մարդիկ բարձրագույն կրթություն են ստացել ավանդական ձևով՝ առկա կամ հեռակա ձևաչափերով: Վերջին տարիներին այն աստիճանաբար իր տեղը զիջում է արդեն թրենդային համարվող հեռավար կրթությանը: Անկախ նրանից, թե ինչ ձևաչափով է իրականացվում կրթական գործընթացը՝ նպատակը մեկն է, այն է՝ կրթել և դաստիարակել հանրությանը: Սակայն այժմ՝ առավել քան երբևէ, ժամանակն է մտածելու, թե կրթական գործընթացը կազմակերպուլու որ ձևաչափն է նախընտրելի և արդյունավետ: Ի՞նչ կրթություն ենք ակնկալում ստանալՀայաստանի Հանրապետությունում: Ի՞նչ մեթոդներ են կիրառվում, և ի՞նչ հնարավորություններ ու միջոցների կան հատկապես համավարակի այս օրերին կրթական գործընթացը բարձր մակարդակով իրականացնելու համար:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը, որն իրականացնում է բարձրագույն և հետբուհական կրթություն (2004 թվականից նաև մագիստրոսական կրթություն), մշտապես հետևողական է կրթության ոլորտում տեղի ունեցող զարգացումների և փոփոխությունների նկատմամբ, պատրաստ է նոր մարտահրավերներին: Ավելին՝ վերջին տարիներին հաջողությամբ գործում է Կենտրոնի հեռավար ուսուցման հարթակը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը վերապատրաստվել է: Հետևաբար՝ԳԿՄԿ-ի՝ հեռավար կրթության կազմակերպման և անցկացման տարիների փորձը կարելի է լիովին հաջողված համարել: Այժմ էլ Կենտրոնը շարունակում է աշխատանքները նույն հաջողությամբ՝ պահպանելով կրթական գործընթացիորակը: Վստահաբար կարելի է ասել, որ Գիտակրթական միջազգային կենտրոնն լիովինպատրաստ է իրականացնելու հեռավար կրթություն՝ գրեթե բոլոր մասնագիտություններով: Այն ՀՀ բարձրագույն կրթություն իրականացնող եզակի կառույցներից է, որն իրապես ունի թե՛ մասնագիտական ներուժ, թե՛ տեխնիկական հագեցվածություն՝ հեռավար ձևաչափով բարձրագույն կրթության կազմակերպման համար: Պետք է նշել, որ ավանդական դասաժամի առցանց անցկացումը դեռևս հեռավար դասընթաց չէ, քանի որ հեռավար կրթությունը տեխնոլոգիական, մանկավարժական, կրթական և սոցիալ-տնտեսական գործոնների համադրությունն է:
Նկատի ունենալով երկրում տիրող արտակարգ դրությունը և կարևորելով յուրաքանչյուրի առողջությունը՝ դիմորդների ընդունելությունը Կենտրոնում իրականացվում է նաև առցանց ձևաչափով: Ընդունելություն է կազմակերպվել շուրջ երեք տասնյակ մասնագիտություններով: ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը նոր ուսումնական տարվա ընթացքում սիրով պատրաստ է ընդունելու իր ուսանողներին՝ առկա, հեռակա և հեռավար ձևաչափերով: