Գլխավոր էջ





Աշխատանքային խմբի հանդիպումը «ARMDOCT» ծրագրի շրջանակներում

Փետրվարի 18, 2022

Փետրվարի 18-ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում կայացավ ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ներդրման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը Էրազմուս + Կարողությունների զարգացման «ARMDOCT» ծրագրի շրջանակներում:

Հանդիպմանը մասնակցում էին աշխատանքային խմբի ղեկավար՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Մոլեկուլային և բջջային կենսաբանության ամբիոնի դասախոս Ռոքսանա Զախարյանը, կրթության որակի ապահովման բաժնի ղեկավար Նարինե Վարդանյանը և ՀՀ այլ բուհերից ընտրված մասնագետներ: Աշխատանքային խմբի անդամները հընթացս քննարկեցին Հայաստանում դոկտորական կրթության բարեփոխմանն ուղղված առաջնահերթ անելիքները՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան։ Առաջիկա ամիսներին աշխատանքային խումբը աշխատելու է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ուսուցման ընթացակարգերի ու մեխանիզմների լրամշակման ուղղությամբ:


Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է 15 գործընկեր կառույցների համատեղ ուժերով, այդ թվում՝ 4 ԵՄ և 8 ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություն, 2 գիտահետազոտական ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համախմբվել են՝ բարեփոխելու Հայաստանում դոկտորական կրթությունը և վերամշակելու ազգային քաղաքականությունը, իրավական կարգավորող փաստաթղթերը, ինստիտուցիոնալ ընթացակարգերը։