Գլխավոր էջ





Գիտաժողովում իրենց զեկույցներով հանդես եկան ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնի դասախոսները

Նոյեմբերի 28, 2020

Սույն թվականի հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ միջազգային հեռավար գիտաժողով «Պատմական հիշողությունն ու ժամանակակից քաղաքական գործընթացները» վերտառությամբ: Գիտաժողովի կազմակերպիչներն էին Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղը, Ա. Ս. Պուշկինի անվան Լենինգրադի պետական համալսարանը, Սանկտ-Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանը, Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը , ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը և Մարդասիրության պրոբլեմների ակադեմիան: Գիտաժողովին մասնակցության նպատակով հրավիրված էին պատմաբաններ, քաղաքագետներ, հոգեբաններ, սոցիոլոգներ, տնտեսագետներ, մարդաբաններ և այլ գիտակարգերի գիտնական-ներկայացուցիչներ, դասախոսներ, ասպիրանտներ, ինչպես նաև պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից: Գիտաժողովը ընթացավ բաժանմունքային աշխատանքների և թեմատիկ քննարկումների ձևաչափով: Աշխատանքային լեզուներն էին` Հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովում իրենց զեկույցներով հանդես եկան ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնի դասախոսները:

Ծրագիր