Գլխավոր էջ





Մեկնարկեց երրորդ մակարդակի բարձրագույն կրթության բարեփոխումների միջազգային ծրագիրը

Փետրվարի 6, 2020
2020թ. փետրվարի 4-5-ը Երևանում կայացավ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (www.armdoct.com) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի մեկնարկային հանդիպումը։ Եվրասիա միջազգային համալսարանի համակարգմամբ ծրագրի 15 գործընկեր կառույցներ, այդ թվում՝ Եվրամիության անդամ 4 երկրից, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համախմբվել են՝ բարեփոխելու Հայաստանում երրորդ մակարդակի բարձրագույն կրթությունը և վերամշակելու ազգային քաղաքականությունը, իրավական կարգավորող փաստաթղթերը, ներբուհական ընթացակարգերը։ «ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ArmDoct եռամյա ծրագրի կոնսորցիումի անդամ է և դոկտորական դպրոց է հիմնելու», - կարևորում է ծրագրի կառավարման խորհրդի անդամ, ԳԿՄԿ գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը։

Ծրագրի առաջին միջոցառմանը մասնակցում էին ԳԿՄԿ ներկայացուցիչներ, այդ թվում՝ տնօրեն Ա. Սարգսյանը: