Գլխավոր էջ





Կենտրոնն իր գործունեությամբ նպաստում է ՌԴ-ի և ՀՀ-ի միջև մշակութային հաղորդակցության ընդլայնմանը

Մարտի 2, 2022

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ՌԴ Հարավային դաշնային համալսարանի բիզնես բարձրագույն դպրոցի հետ ակադեմիական և գիտական համաձայնագրի շրջանակներում շարունակում է իրականացնել համատեղ ուսումնասիրություններ, փոխադարձ դասախոսություններ, վեբինարներ և այլ պրակտիկ աշխատանքներ:

2021 թվականի սեպտեմբերից ՌԴ Հարավային դաշնային համալսարանի բիզնես բարձրագույն դպրոցի հետ համագործակցության շրջանակներում «Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողների համար կազմակերպվել են եռամսյա առցանց դասախոսություններ ''Управление качеством на предприятиях индустрии туризма и гостеприимства'' և ''Технологии туристко-рекреационного проектирования и освоения территорий'' թեմաներով, որի արդյունքում մասնակից ուսանողները հնարավորություն ունեցան ձեռք բերել արդիական գիտելիքներ զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը նույնպես կազմակերպել էր առցանց դասընթաց ՌԴ Հարավային դաշնային համալսարանի բիզնես բարձրագույն դպրոցի ուսանողների համար «Միջմշակութային հաղորդակցություն» թեմայով, որը վարում էր օտար լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Գ. Գրիգորյանը:

Ռուսաստանի և Հայաստանի միջև միջմշակութային կապերի խորացմանը նպաստելու, կրթական ծրագրերի մշակմանն ակտիվ մասնակցելու,  ինչպես նաև ուսանողների ակադեմիական շարժունության ծրագրի իրականացման գործընթացում արդյունավետ աշխատանք կազմակերպելու և մասնագիտական մոտեցում ցուցաբերելու համար ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգյանը, օտար լեզուների ամբիոնի վարիչ Գ.Գրիգորյանը և «Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Զ.Հայրյանը պարգևատրվել են շնորհակալագրերով, իսկ ուսանողները՝ մասնակցության վկայագրերով: 

Երկկողմանի համագործակցության երկրորդ փուլում նախատեսվում են ուսանողների փոխադարձ այցելություններ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն և ՌԴ Հարավային դաշնային համալսարանի բիզնես բարձրագույն դպրոց:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին