VERITAS-ի շրջանակներում ճանաչողական այց եվրոպական 4 համալսարան
Նոյեմբերի 30, 2015«ՎԵՐԻՏԱՍ՝ զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթության 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում» ԵՄ Տեմպուս դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նոյեմբերի 14-29-ը մասնակից հաստատությունների համար ճանաչողական այց էր կազմակերպվել դեպի եվրոպական առաջատար բուհեր: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից մասնակցում էին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը:
Ճանաչողական այցի շրջանակներում ծրագրի մասնակիցներն այցելել են Շվեդիայի Տեխնոլոգիաների KTH թագավորական ինստիտուտ, Իսպանիայի Ջիրոնա, Մեծ Բրիտանիայի Բաթ Սփա և Գերմանիայի Հայդելբերգ համալսարաններ:
Այցի շրջանակներում յուրաքանչյուր համալսարանում տեղի է ունեցել աշխատաժողով, որտեղ ներկայացվել են տվյալ երկրի բարձրագույն կրթության համակարգը, մասնագիտական կրթական ծրագրերի ձևաչափը, կրթության որակի ապահովման մոտեցումները, ինչպես նաև մանրակրկիտ քննարկվել են ասպիրանտական կրթության կազմակերպման տվյալ երկրի փորձը, ասպիրանտների ղեկավարման և գնահատման սկզբունքները, անդրադարձ է կատարվել
բուհերում հետազոտական բաղադրիչին, նորարարությունների ներդրմանը և այլն:
Այցի ավարտին յուրաքանչյուր մասնակից հաստատություն ներկայացնելու է բարեփոխումների առաջարկություններ ուսումնասիրված փորձի հիման վրա: