MENVIPRO ծրագրի ուսումնական այցը. օր չորրորդ
Ապրիլի 9, 2019Ս.թ. ապրիլի 5-ին Լիսաբոնի տեխնիկական համալսարանում շարունակվում է MENVIPRO էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի ուսումնական այցը: Հանդիպման առաջին մասում գործընկերներն քննարկեցին ծրագրի լուսաբանման գործընթացը և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքի կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց MENVIPRO ծրագրին նվիրված վեբէջը ԳԿՄԿ վեբկայքում և ծրագրի լուսաբանման սկզբունքները:
Հանդիպման երկրորդ մասում այցելություն կազմակերպվեց Լիսաբոնի տեխնիկական համալսարանի բնապահպանական ռադիոակտիվության և ռադիոլոգիական անվանգության լաբորատորիա, որտեղ ծանոթացան գամմա, ալֆա սպեկտրաչափության, հեղուկ սցինտիլացիայի մեթոդներին և նորագույն սարքավորումներին:
Հանդիպումն ավարտվեց հետագա գործողությունների քննարկմամբ և ծրագրի համակարգողի ամփոփիչ խոսքով: