Գլխավոր էջ





Տեղի ունեցավ «Տեղեկատվական հիգիենա և հաղորդակցություն» թեմայով սեմինար-քննարկում

Նոյեմբերի 24, 2023

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հանրային կապերի և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ նոյեմբերի 24-ին ԳԿՄԿ-ում տեղի ունեցավ «Տեղեկատվական հիգիենա և հաղորդակցություն» թեմայով սեմինար-քննարկում, որը վարում էր Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը: Սեմինարին ներկա էին ինչպես ԳԿՄԿ, այնպես էլ ՀՀ այլ բուհերի ուսանողներ:

Հանդիպման նպատակն էր ուսանողների շրջանում զարգացնել զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն ստանալու, վերլուծելու և դասակարգելու կարողությունն ու հմտությունները, վերհանել մեդիադաշտում այսօր տարածված տեղեկատվական խեղումներն ու ապատեղեկատվությունը, քարոզչական հնարքները, թվային միջավայրի հնարավորություններն ու վտանգները, և այս ամենի արդյունքում ուսանողների շրջանում ձևավորել մեդիայի քննադատական ընկալում և մեդիագրագիտություն։

Քննարկման ընթացքում Աստղիկ Ավետիսյանն ուսանողներին մանրամասն ներկայացրեց տեղեկատվական հիգիենայի պահպանման կանոնները՝ ինչպես դիմագրավել ապատեղեկատվությանը, ստուգել տեղեկատվության աղբյուրը, զատել փաստը կարծիքից և անդրադարձավ տեղեկատվական հիգիենայի վերաբերյալ այլ կարևոր խնդիրներին:

Սեմինարն ամփոփվեց ուսանողների հետ մեդիա տիրույթում գրագետ վարքագծի դրսևորման մասին հարց ու պատասխանով:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին