Գիտահետազոտական աշխատանք Կոտայքի մարզում
Հունիսի 6, 20162016 թ-ի հունիսի 4-ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Տուրիզմի կառավարում» բաժնի ուսանողները դասախոս, դոցենտ Զ. Հայրյանի գլխավորությամբ տուրիզմի բնագավառում գիտահետազոտական աշխատանք են անցկացրել Կոտայքի մարզում:
Մագիստրանտները ծանոթացել են Աբովյան քաղաքի տուրիստական ռեսուրսներին, այցելել «Փարավոն» հյուրանոց, որտեղ գործնական պարապմունքի ընթացքում դոցենտ Զ. Հայրյանը և հյուրանոցի աշխատակիցները ներկայացրել են հյուրանոցի հիմնական բաժինների աշխատանքը, ադմինիստրատորների ֆունկցիոնալ պարտականությունները: Այնուհետև մագիստրանտների գիտահետազոտական աշխատանքը շարունակվել է Ծաղկաձորի «Ռոսիյա», «Մարիոտ Ծաղկաձոր», «Մուլտի հաուս» հյուրանոցներում՝ նպատակ ունենալով ծանոթացնելու հյուրանոցային լրացուցիչ ծառայություններին:
Հետազոտման արդյունքում մագիստրանտները կատարեցին Կոտայք մարզի տուրիստական ենթակառուցվածքի վերլուծություն՝ նշելով դրական ու բացասական կողմերը և մարզի տուրիզմի հիմնական տեսակների զարգացման հեռանկարները: